18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ով քանի աթոռ կզբաղեցնի ԱԺ-ում

Նախնական հաշվարկներով,  համամասնական ցուցակով ՀՀԿ-ն 5-րդ գումարման Ազգային ժողովում կունենա  40 պատգամավոր, 28 մանդատ կհասնի ԲՀԿ-ին: Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսը կունենա 7 պատգամավոր, իսկ ՀՅԴ-ն,  “Ժառանգությունը” ու “Օրինաց երկիրը”` 5-ական: Չնայած քաղաքական ուժերը լռում են այս օրերին, սակայն ներկուսակցական խմորումները կարգով` ներսում փորձում են առաջնորդներից ստանալ “դաբրոները”, թե ով է մայիսի 21-ին նստելու խորհրդարանի աթոռներին:

Դավիթ Հարությունյանը հասկանում է առաջին նախագահին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ, ՀՀԿ գրասենյակում կայացած տոնակատարությունից առաջ լրագրողներին ասել է, որ իր անձնագրի դրոշմակնիքն էլ է օքսիդացել: Այստեղ ոչ մի արտառոց բան պատգամավորը չի տեսնում եւ զարմանում է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի վրա: Հիշեցնենք, որ Օսկանյանը ասուլիսում հայտարարել էր , որ դա “ընտրախախտում է”: “Քաղաքական այնպիսի գործչի […]

Նոր մանրամասներ են հրապարակվել Օբամայի երիտասարդությունից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին հերթական գիրքը, որի հեղինակն է Դեյվիդ Մարանիսը, դեռեւս չի հայտնվել գրախանութներում, սակայն գրքում նկարագրված նախագահի սիրային արկածներն արդեն ողողել են մամուլը: “Vanity Fair” ամսագիրը հրապարակել է ավստրալացի դիվանագետ Ժենեւյեվ Կուկի դստեր օրագրից հատվածներ: Կուկը 1980-ականների առաջին կեսին սիրավեպ է ունեցել սեւամորթ երիտասարդի հետ: Կոլումբիական համալսարանի 22-ամյա շրջանավարտի հետ ծանոթացել է […]

Գագիկ Ծառուկյանը հետընտրական ուղերձ է հղել

Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետընտրական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. ‘Հայասատանի Հանրապետության քաղաքացիներ Սիրելի քույրեր եւ եղբայրներ Մայիսի  6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները շարունակում են գտնվել մեր հանրության ուշադրության կենտրոնում: Այսօր ես իմ երախտիքն ու շնորհակալությունն եմ հայտանում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ ու իմ թիմին եւ իրենց ձայնը տվեցին “Բարգավաճ Հայաստան” […]

Վաճառվել է ձայների 3-5%-ը. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները ազատ և արդար են եղել: Սոցիոլոգն ընդգծել է, որ տեղամասային կենտրոններում ընտրություններն անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան: Այլ հարց է, թե ինչ է կատարվել տեղամասերից դուրս: Ընտրություններին մասնակցած ընտրողների  2/3-ը, Ահարոն Ադիբեկյանի խոսքով, քվեարկությանը մասնակցել է ազնիվ մղումներով:  Ընտրությանը որոշակի […]

Փաստերի վերլուծությունից հետո միասնական շտաբը հանդես կգա հայտարարությամբ

Մայիսի 7-ին,  ժամը 18-ին Հայաստանի քաղաքագետների միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասանական շտաբի աշխատանքային նիստ, որին մասնակցել են Լեւոն Զուրաբյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը,  Հմայակ Հովհաննիսյանը: Նիստում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ընտրախախտումները, որոնք շտաբի անդամների գնահատմամբ խաթարել են ընտրությունների օրինականությունը: Նիստի մասնակիցները […]

Ինտերպոլը փնտրում է Իրաքի փոխնախագահին

Ինտերպոլն այսպես կոչված “կարմիր ծանուցում” է տվել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին:Այդ  մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Նրան մեղադրում են Իրաքում ահաբեկչությունների կազմակերպման եւ ֆինանսավորման մեջ: Ալ-Հաշեմին դարձել է Ինտերպոլի կողմից ամենաշատ փնտրվող հանցագործներից մեկը: Նրան կփնտրեն Ինտերպոլի անդամ 190 երկրներում, որոնց տեղական իշխանությունները կարող են ձերբակալել ալ-Հաշեմիին եւ հանձնել Իրաքին, որտեղ նրա ձերբակալման  հրամանը […]

ՀՀ նախագահը Արցախում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, Արցախի իշխանությունների, իր գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության եւ արտերկրից ժամանած հյուրերի ու արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ արցախյան ազատամարտի […]

ԲՀԿ-ն “պաուզան” կպահի մինչեւ սեպտեմբեր. Արամ Կարապետյան

“Եթե ԲՀԿ-ն շարունակի ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու գործողությունները, ես կասեմ, որ ծրագրավորողները շատ խելացի մտածել էին ԲՀԿ-ին բերել ընդդիմադիր դաշտ եւ ՀԱԿ-ի ձայները նրա վրա քաշել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Նա հավելեց, որ եթե  ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի ՀՀԿ-ի հետ, նրան այլ ճանապարհ չի մնում, քան դառնալ կենտրոնամետ ընդդիմություն: Լրագրողների դիտարկմանը, թե […]

Պուտինն ստացել է նախագահի վկայական

ՌԴ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահի վկայականը` ընդգծելով, որ դա միակ փաստաթուղթն է, որը հաստատում է նրա` նախագահ լինելու փաստը, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Պուտինն իր հերթին շնորհակալություն է  հայտնել Չուրովին` դժվար քաղաքական պայմաններում եւ օրենքին համապատասխան աշխատելու համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողությունը տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի