22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը Հրայր Թովմասյանից չի հավատում

“Ես չեմ հավատում”,-այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի պահվածքը, որը, ըստ մամուլի հրապարակման, Ֆեյսբուք սոցիալական ցանցում փորձել է “աղջիկ կպցնել”: Հիշեցնենք, որ այս մասին գրել էր այսօրվա մամուլը` ներկայացնելով Ֆեյսբուքի օգտատերերից մեկի գրառումը, թե իբր Հրայր Թովմասյանն իրեն անընդհատ նամակներ է […]

Ոստիկանությունը կալանավորել է նախագահին սպառնած մարդուն

Ֆրանսիայի Բորդո քաղաքում կալանքի է ենթարկվել մի 45-ամյա տղամարդ, ով հարձակում է ծրագրել երկրի նախագահի վրա: Բորդոյի ոստիկանությունն այժմ քննում է այդ գործը, տեղեկացնում է “Lifenews.ru”-ն: Տղամարդուն, ով մի քանի անգամ զանգել է քաղաքի ոստիկանական բաժանմունք եւ սպառնացել ու վիրավորել է նախագահին, ձերբակալել են հենց իր տանը: Հեռախոսային զանգերի ժամանակ նա հայտնել է, որ իրեն […]

Պաշտոնական մակարդակով պետք է կոշտ հայտարարություն ուղղել Ֆրանսիային. փորձագետ

‘Ես նախկինում էլ ասել էի, որ եթե Ֆրանսիայի խորհուրդը հակասահմանադրական համարի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, աշխարհի վերջը չի լինի: Այժմ աշխարհի վերջը չէ’,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ այս անգամ հաղթեցին թուրքական սպառնալիքները, քաղաքական ճնշումներն ու կաշառքը, ինչը պատիվ չի […]

Վարչապետն ասաց` ոմանք նախանձում են իր եւ Տարոն Մարգարյանի հարաբերություններին /վիդեո/

Մաշտոցի պուրակի հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսակետները համընկնում են: Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ: “Մենք դեմ ենք, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում, մշտական կարգավիճակով։ Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն”,-հայտարարեց Տիգրան […]

Մեր ընդդիմախոսների փաստարկները քաղաքական են. վարչապետը` “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի քննադատներին

Պատրաստվում է արդյոք կառավարությունը կրկին հետ կանչել “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը` հաշվի առնելով պատգամավորների քննադատությունները: Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այս հարցն ուղղվեց: “Այն հարցադրումներըլ, որ ներկայացվել են մեզ, ավելի շատ ունեն քաղաքական բովանդակություն եւ պայմանավորված են նախընտրական տրամադրություններով”,-հայտարարեց Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշեց, որ նախագծի […]

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 29-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ–պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը: Պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը Պաշտպանության նախարարության համապատասխան անձնակազմի հետ այժմ իրականացնում է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի […]

Հրայր Թովմասյանն իր անունը գրավ է դնում ու հայտարարում` օրենքում դավ չկա

“Ես չեմ ուզում հավատալ, որ քաղաքական ընդդիմության փաստարկները հենց այն էին, ինչ-որ կան, որովհետև, կներեք, դրանք թույլ էին”,-այսօր խորհրդարանում “”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի շուրջ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ու հավելեց, որ ուզում է, որ երկրի ընդդիմությունը ուժեղ լինի: Հիշեցնենք, որ օրինագիծը խորհրդարանական ընդդիմության եւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի […]

Մի շարք ՀԿ-ների հայտարարությունը` Սումգայիթյան ոճրագործության կապակցությամբ

  Այսօր, 1988թ. Սումգայիթի հայահալած ոճրագործության տարելիցի առթիվ Ծիծեռնակաբերդում կազմակերպված սգո երթի եւ ոգեկեչման արարողության մասնակից կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ: ‘ Փախստականների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներս, այսօր մասնակցելով 1988թ. փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացված հայահալած, արյունալի ոճրագործությունների տարելիցի առթիվ կազմակերպված բազմամարդ սգո երթին եւ ոգեկոչման արարողությանը` […]

ՀՅԴ-ն ու “Ժառանգությունը” դեմ են, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը լռում են

“Արտակարգ դրության իրավական ռեժմի մասին” օրինագծի շուրջ ՀՅԴ-ն հանդես կգա փոփոխությունների եւ առաջարկությունների փաթեթով: ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այդ առաջարկությունները ներկայացրեց խորհրդարանի ամբիոնից: ՀՅԴ-ի առաջարկները  վերաբերվում էին արտակարգ դրության պայմաններում բանակի օգտագործման վիճահարույց դրույթին, մասնավորապես, զինված ուժերի օգտագործման հնարավորության մասին դրույթներն ընդհանրապես նախագծից հանելուն: Առաջարկներից մյուսը վերաբերում է ԱԺ-ի դերակատարությանը եւ լիազորություններին: Արծվիկ Մինասյանը շեշտեց, […]

ԱՄՆ-ը Բաշար Ալ-Ասադին դասել է “ռազմական հանցագործների” շարքին

ՄԱԿ-ը  նոր տվյալներ է հրապարակել, ըստ որի Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ավելի քան 7500 մարդ է մահացել: Ինչպես հայտնում է “BBC”-ն, ԱՄՆ-ում Բաշար Ալ-Ասադին արդեն անվանել են “ռազմական հանցագործ”: ՄԱԿ-ի պետքարտուղարի տեղակալի տվյալներով` օրական մահանում է Սիրիայի 100 քաղաքացի, որոնց թվում` կանայք եւ երեխաներ: Դամասկոսում հաշվվում են 2493 զոհ այն դեպքում, երբ զոհված  իրավապահ մարմինների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի