15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞վ “կոտրեց” Դալլաքյանի մեջքը

Թիվ 30 ընտրատարածքի ընտրողները իրենց քվեարկությամբ անակնկալ մատուցեցին: Այստեղ 31-ամյա անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանը  հաղթեց  “ստաժավոր” պատգամավոր, ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանին: Արդեն բոլորը փորձում են պարզել, թե ով է նորընտիր պատգամավորի “մեջքը”:

“Ոչ մի գաղտնիք չկա: Տարա ճիշտ քարոզարշավ, ու ճիշտ համագործակցեցի Վանաձորի եւ ողջ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներուժի հետ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Է. Մարուքյանը:

Նրա խոսքով, չնայած վարչական ռեսուրսների կիրառմանը, այնուամենայիվ, ընտրական գործընթացի էական խախտում չկար: “Մի քայլ առաջընթաց էր այս ընտրությունը, ինչը միայն կարելի է ողջունել:

Փաստաբան Էդմոն Մարուքյանը միշտ հասանելի էր բոլորին, այդ թվում լրագրողներին: “Արդյո՞ք կփոխվի պատգամավոր Մարուքյանը” հարցին` նա պատասխանեց. “Ամենեւին, Էդմոն Մարուքյանը փոխվող կերպար չի, միշտ նույնն է մնալու”: Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ