Շարմազանովի “անձնական կարծիքը” կոալիցիայի մասին
Այո, ես ունեմ իմ անձնական կարծիքը եւ իմ կուսակցությունում հայտնի է այն: Սակայն ի տարբերություն որոշ գործիչների, կոռեկտ չեմ համարում, քանի դեռ հարցի վերաբերյալ որեւէ պաշտոնական քննարկում չի եղել, թեկուզ անձնական կարծիք հնչեցնել:
Բայց մի բան հստակ է. անկախ նրանից կլինի կոալիցիա, թե ոչ, ԲՀԿ-ն կլինի այնտեղ, թե ոչ, առաջիկա հինգ տարիներին քաղաքական ամենաազդեցիկ եւ պատասխանատու, վստահելի ուժը կլինի ՀՀԿ-ն: Այդ ընտրությունը ժողովուրդն է արել: Հետեւաբար քաղաքական օրակարգի առանցքը Հանրապետականն է:
Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տեսակետը, նշեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, Զոհրաբյանը 1lur.am-ին ասել էր, որ իր անձնական կարծիքով` կոալիցիա կազմելը ճիշտ չի լինի. մեկ քաղաքկան ուժ վերցրել է մեծամասնություն, և ճիշտ կլինի, որ ինքն էլ վերցնի ամբողջ պատասխանատվությունը: