01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները տառապում են երկակի բարդույթով

Մայիսի 9-ին  Պրահայի Օլշանսկի գերեզմենատան Անհայտ զինվորի հուշահամալիրում տեղի ունեցավ Երկրորդ Համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի  67-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին  Չեխիայի նախագահի վարչակազմի, խորհրդարանի եւ կառավարության բարձրաստիճան ղեկավարներ, զինվորականներ, ինչպես նաեւ Չեխիայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ:

Հետաքրքրական է, որ արդեն երկու տարի անընդմեջ այս միջոցառմանը հրաժարվում է մասնակցել Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունը: Ըստ երեւույթին ադրբեջանական կողմն այս հարցում նույնպես տառապում է երկակի բարդույթով: Նախ, որ հայերն այս օրերին տոնում են Շուշիի ազատագրումը եւ Արցախի բանակի կազմավորումը, եւ երկրորդ, ըստ որոշ աղբյուրների նրանց չի գոհացրել այն հանգամանքը, որ լատինական այբուբենի համաձայն հուշարձանին ծաղկեպսակ պետք է դնեն նախ հայերը, հետո իրենք:

Ամեն դեպքում Հայաստանի դեսպանի եւ հյուպատոսի կողմից ծաղկեպսակի զետեղումից հետո, հնչեց Հայաստանի օրհներգը: Այս կապակցությամբ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ասել է. “Այսօր ոչ միայն տոնում ենք Երկրորդ Համաշխարհային պատերազմում նախկին խորհրդային ժողովուրդների տարած  մեծ հաղթանակը, այլեւ Շուշիի ազատագրման եւ  ԼՂՀ  պաշտպնության բանակի կազմավորման 20-ամյակները: Հին ու  նոր հաղթանակները տոնում ենք նույն զգացումով ու հպարտությամբ”:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ