21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներկա չէին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ՛՛Ժառանգությունը՛՛

Քիչ առաջ ԿԸՀ-ում հանդիսավոր հանձնվեցին 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական մանդատները: Այդ առիթով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շնորհավորեց բոլոր պատգամավորներին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք Ազգային Ժողովում: Նշենք, որ պատգամավորական մանդատները ստանալու էին եկել Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր կուսակցությունների ներկայացուցիչները, չէին ներկայացել Հայ Ազգային կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ ՛՛Ժառանգության՛՛ ներկայացուցիչները: Հանդիսավոր արարողությունից հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, […]

Պատգամավորներն անկեղծանում են ԿԸՀ մուտքի մոտ /վիդեո/

Այս պահին ԿԸՀ են ժամանում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պատգամավոր դարձած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:   ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը, Արտաշես Գեղամյանը, ով խոստացավ խորհրդարանում  լավ աշխատել եւ բարձրացնել աշխարհաքաղաքական հարցեր, արդեն ԿԸՀ-ում են: Այստեղ է լրագրող Մարգարիտ Եսայանը: Նա գործընկերներին ասաց, որ իր համար […]

Ալիեւի վրա մահափորձը կանխվել է

Ադրբեջանում չեզոքացրել են ավազակախմբին, որը հարձակում էր նախատեսել նախագահ Իլհամ Ալիեւի վրա, ինչպես նաեւ դիվերսիա` “Եվրատեսիլ” մրցույթի ժամանակ: Արդեն ձերբակալվել են ահաբեկչական խմբի 40 անդամ: Ենթադրվում է, որ ձերբակալություններն սկսել են դեռեւս ապրիլին, տեղեկացնում է  “Комсомольская правда”-ն: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության տվյալներով` ոմն Վուգար Պադարովի ղեկավարությամբ գործող գրոհայինների խումբը հենց ապրիլի սկզբին է պատրաստվել ահաբեկչական […]

Նախագահական ընտրություններից մինչեւ Ղարաբաղ. ԱՄՆ պետքարտուղարի այցի օրակարգը.

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կայանալիք այցը Հարավային Կովկաս եւ Թուրքիա ավելի շատ խորհրդանշական է: Այս մասին “Новости Армении”-ին է հայտնել Գիտությունների Ազգային  ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Նրա խոսքով` հատուկ նշանակություն պետք չէ տալ այդ այցին: Նրա կարծիքով` այն փաստը, որ նախագահական մեկ ժամկետի ընթացքում պետքարտուղարը 2 անգամ է այցելում Հարավային Կովկաս, խոսում է […]

Զատուլինն ասաց, որ նախատեսված է Վլ.Պուտինի պետական այցը Հայաստան, բայց

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն  Կոնստանտին Զատուլինը ներկայացրեցին վերջերս լույս ընծայված  ՛՛ Բաց Ռուսաստան. Նոր կերպար տեղեկատվության դարաշրջանում՛՛ խորագրով գիրքը: Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ գիրքը կարեւոր նշանակություն ունի հայ-ռուսական քաղաքագիտական եւ վերլուծական մտքի զարգացման տեսանկյունից: Գրքում ներկայացված է, թե  2010թ ընթացքում  ինչպես է ներկայացվել Ռուսաստանը Հայաստանի ԶԼՄ-ներում, հայ-ռուսական […]

Կոալիցիան` փուլ առ փո՞ւլ

Այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստից հետո ամենայն հավանականությամբ կստորագրվի կոալիցիոն հուշագիր` ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դեռ պորտֆելների հարց երկու կուսակցությունների բանակցություններում չի քննարկվել: Հուշագրի ստորագրումից հետո` առաջիկա օրերին փուլ առ փուլ նաեւ այդ հարցն է որոշվելու: Թերեւս այսօր միայն ճշտվի, թե ՕԵԿ-ից ով է լինելու ԱԺ փոխնախագահ: Henaran.am-ի […]

Ճիշտ ժամանակն է` Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայել. “National Post”

Կանադական “National Post” թերթը մի հոդված է ներկայացրել` “Ճիշտ ժամանակն է` Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայել” վերնագրով եւ Արմին Վեգների հեղինակած լուսնկարով, որը պատկերում է հայ գաղթականներին Սիրիայի անապատներում: Հոդվածն սկսում է հիշեցումով այն մասին, որ թուրքական դատարանը քրեական մեղադրանք է հաստատել այն 4 իսրայելցի ռազմական հրամանատարների դեմ, ովքեր 2010-ին Գազա մուտք գործել փորձած 9 […]

ՀԱԿ-ի հայցի քննությունն ավարտվեց. ՍԴ-ն անորոշ ժամանակով անցավ խորհրդակցական սենյակ /վիդեո/

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ՀԱԿ-ի ներկայացրած հայցի քննությունը` մայիսի վեցին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ նիստը երեկ հետաձգվել էր: Այսօր դիմող եւ  պատասխանող կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով: Յուրաքանչյուրին դրա համար հատկացված է երեսուն րոպե ժամանակ: Պատասխանող կողմը` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  պետք է ներկայացնի իր բացատրությունները […]

Մարզպետները՝ անորոշության մեջ

Henaran.am-ի տեղեկություններով, հանրապետության բոլոր մարզպետները ներքաղաքական անորոշությունից ելնելով` որոշել էին արձակուրդ գնալ: Սակայն նրանց արգելվել է իրենց հաշվին գնալ արձակուրդ, քանի որ բոլոր մարզպետները ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված լինելու պատճառով դե յուրե արձակուրդի մեջ էին: Այս պահին պաշտոնապես արձակուրդ է տրվել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին: Իր հաշվին արձակուրդ էր վերցրել նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, […]

Օբամայի մրցակիցը նախագահական ընտրություններում կլինի Միթ Ռոմնին

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հերթական հաղթանակն է գրանցել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության փրայմերիզում, այս անգամ` Տեքսաս նահանգում: Ռոմնին հավաքել է ձայների անհրաժեշտ քանակությունը եւ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կլինի գործող նախագահ Բարաք Օբամայի մրցակիցը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Ամենավիճարկելի հարցերից մեկը մնում է այն, թե ում կընտրի Ռոմնին փոխնախագահի թեկնածության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված