15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի ծոցն ու ԲՀԿ-ի կոմֆորտը /վիդեո/

“ Դա իմ գործը չի, ես չեմ ուղարկել ԲՀԿ–ն ՀՀԿ-ի ծոցը, ԲՀԿ-ն էդ ծոցում շատ հանգիստ, շատ մեծ կոմֆորտով աշխատել է: Այն, ինչ խոսում ենք այս կառավարությունից, հինգ տարի միաձայն պաշտպանել է բոլոր որոշումները, միաձայն քվեարկել է Երևանում հատուկ դրություն մտցնելու համար, բանակի ապօրինի օգտագործումը, միջազգային ֆորումներում միաձայն հանդես է եկել քաղբանտարկյալների վերաբերյալ , մարտիմեկյան դեպքերի կոծկմամբ, իսկ ամենակարկառուն գործիչը եղել է մարտի մեկի խոսնակը: Նա պետք է ձերբազատվի դրանից “,-այսօր լրագրողներին ասել է ազատ դեմոկրատ Ալիկ Արզումանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե  արդյոք ԲՀԿ-ն դուրս կգա ՀՀԿ-ի ծոցից:

Նա ողջունելի է համարել ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելու մասին որոշումը՝ նշելով, որ դա նոր ինտրիգ է: Արզումանյանը շեշտեց , որ միայն կառավարության ծրագրին  հավանություն չտալը  դեռ ոչնչի մասին չի խոսում, եւ ԱԺ –ի 5-ամյա գործունեության ընթացքում  ԲՀԿ-ի դիրքորոշումը ամեն ինչ կհստակեցնի:

Արզումանյանի խոսքով, ընտրողների ցուցակների հրապարկման մասին “Ժառանգության” նախագիծը կլինի այն լակմուսի թուղթը, որը ցույց կտա, թե որքանով է ԲՀԿ-ի խոսքը գործ:

Ալիկ Արզումանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ԲՀԿ-ական, նախկին արտգործանախարար  Վարդան Օսկանյանի “Սիվիլիթասի” գործին ու նշեց, որ քաղաքական  ենթատեքստ է տեսնում: Նա նաեւ տարակուսանք հայտնեց, թե ինչու չի ԲՀԿ-ն հայտարարում, որ ամբողջությամբ կանգնած է Վարդան Օսկանյանի թիկունքին` նշելով միայն , որ  պատրաստ է հրավիրել  միջազգային փորձագետներ: Արզումանյանը չմեկնաբանեց ԲՀԿ-ի այս դիրքորոշումը` համարելով  դա նրա ներքին գործը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ