01 Մարտի, Saturday, 2025
KFC

Տարածաշրջանի երկրները եւս ներգրավված են սիրիական հակամարտության մեջ. արաբագետ

Սիրիայի ներքաղաքական մթնոլորտը շարունակում է լարված մնալ, ինչին էլ ավելի նպաստեց հունիսի 22-ին սիրիական ռազմաօդային ուժերի կողմից թուրքական ինքնաթիռի կործանումը: Նման հայտարարությամբ այսօր` հունիսի 29-ին,  լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նրա կարծիքով` Սիրիան մտադիր է հասկացնել, որ կսրվեն հարաբերությունները նաեւ հարեւանների հետ` միաժամանակ ընդգծելով, որ Սիրիան դա ինքնուրույն չէր անի եւ հավանաբար Ռուսաստանն աջակցում է նրան:

Բանախոսը կարծիք հայտնեց, որ չի տեսնում սիրիական հակամարտության կարգավորման հեռանկար, մինչեւ որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիրքորոշումները չհատվեն: Ռուսաստանը փորձում է խաղաղ կարգավորման հասնել ներքին համաձայնության գալով, իսկ Արեւմուտքը ելք է գտնում ֆինանսապես եւ տնտեսապես Սիրիային ճնշելով:

Սուրեն Մանուկյանը խոսեց նաեւ տարածաշրջանի երկրների` սիրիական հակամարտության մեջ ներգրավված լինելու մասին: Իրանը հասկանում է, որ հիմնական ռազմադաշտը Սիրիան է, սակայն ընդհանուր պատերազմն իրենց դեմ էլ է ուղղված, դրա համար էլ կշարունակի աջակցել Բաշար ալ-Ասադին:

Բանախոսը հայտնեց, որ սիրիահայ համայնքին տխրեցրել էր Հայաստանից թռիչքների դադարեցումը, սակայն “Արմավիա” ընկերությունն արդեն վերականգնել է դրանք: Անհրաժեշտության դեպքում սիրիահայ համայնքին օգնություն ցուցաբերելու համար Հայաստանն արդեն միջոցներ է ձեռնարկել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ