15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ Գերագույն ժողովը փակ է լինելու

ՀՅԴ գերագույն ժողովն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հուլիսի առաջին տասնօրյակում: Այս մասին  Henaran.am-ին ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մինչ Գերագույն ժողովը, տեղական կառույցները ժողովներ կգումարեն: Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հերքեց այն տեղեկությունները, թե ՀՅԴ սփյուռքյան կառույցները դժգոհ են կուսակցության ղեկավար մարմիններից:

Նրա խոսքով, այդ մասին շատ է խոսվում, բայց նման բան չկա: ՀՅԴ գերագույն ժողովն, ի դեպ, փակ է լինելու լրատվամիջոցների համար: Մեր դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված, որ ժողովը փակ է լինելու, Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ Գերագույն ժողովին քննարկվելու են ամենատարբեր հարցեր` սկսած կազմակերպչականից մինչեւ ռազմավարական:

Նրա խոսքով, ՀՅԴ Գերագույն ժողովներն անցնում են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, հաշվի է առնվում յուրաքանչյուրի կարծիքը, եւ այդ առումով որեւէ խնդիր լինել չի կարող:

Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՅԴ Գերագույն ժողովին կքննարկվի նաեւ ՀՅԴ ԳՄ կազմի հարցը եւ չի բացառվում, որ այդ կազմում փոփոխություններ լինեն: Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ բաղկացած է 9 անդամից: Նշենք, որ մամուլը խոսում է ՀՅԴ ԳՄ անդամներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի եւ Հրանտ Մարգարյանի  փոփոխության մասին :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ