20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ի օրակարգում

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը այսօր ընդամենը 15 րոպե տեւեց: Այն թեժ օրակարգ չի ունեցել, եւ ինչպես նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ  խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, քննարկվել են ներկուսակցական հարցեր:

Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր բրյուսելյան այցի արդյունքները, հանդիպումների բովանդակությունը: “Նախագահը շատ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Բրյուսելում, որի ընթացքում քննարկվել են արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր: ՀՀ նախագահն այս քննարկումների ընթացքում եւս մեկ անգամ հաստատել է, որ խնդիրը պետք է լուծվի ընդունելի փոխզիջումների արդյունքում: Եվս մեկ կարեւոր բան` տիկին Էշթոնը ընդունել է, որ Հայսատանի այս ընտրությունները լավագույնն էին մեր երկրում անցկացված ընտրությունների շարքում”,-ասաց Շարմազանովը:

Գեղարքունիքի մարզպետ  նշանակված Ռաֆիկ Գրիգորյանի  փոխարեն ՀՀԿ համամասնական ցուցակով կրկին  պատգամավոր կդառնա Սուքիաս Ավետիսյանը: ՀՀԿ նիստում անդրադարձ է եղել  նաեւ սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ