15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամեն մեկի դուրս գալով գուցե ՀԱԿ-ը նոր լիցք ստանա. Ալիկ Արզումանյան /վիդեո/

ՀԱԿ-ը կորուստներ է կրում, եւ ըստ որոշ հայտարարությունների՝ դա կարող է շարունակվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ, ՀԱԿ նախկին անդամ եւ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը:

Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում Ալիկ Արզումանյանը ՀԱԿ-ում ներքաղաքական գծի եւ մասնավորապես՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում առկա տարաձայնությունները, ինչի մասին նշում են թե մամուլը, թե փորձագետները, չբացառելով անգամ նիկոլ Փաշինյանի` ՀԱԿ-ից հեռանալու հնարավորությունը:

Ալիկ Արզումանյանը նախ նշեց, որ որեւէ կուսակցության ներսի խնդիրներին խառնվել չի ցանկանում ու հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է եւ ակտիվորեն  աշխատում է:

Սրա հետ մեկտեղ, ՀԱԿ նախկին անդամը հիշեցրեց, որ Կոնգրեսը ոչ վաղ անցյալում լքեցին եւ Արամ  Սարգսյանը` իր “Հանրապետություն” կուսակցության հետ, եւ Հովհաննես Հովհաննիսյանը` “Հայաստանի Լիբերալ” կուսակցության հետ:

“Դրա բացատրությունները տրվեցին, ՀԱԿ-ը հայտարարեց, որ էլ ավելի  ուժեղացած են դուրս գալիս այս ամբողջից”,-հիշեցրեց Ալիկ Արզումանյանը եւ հավելեց. ” Հիմա կան  գործիչներ, քաղաքական կուսակցությոններ, որոնք քննադատական ելույթներ են ունենում, մասնավորապես, հենց ԲՀԿ հետ համագործակցության չբացատրվածության հետեւանքով, որովհետեւ մի քիչ հասկանալի չէ նրանց համար: Եթե նրանք դուրս գան, կարող է էլ ավելի ուժեղացած դուրս գա ՀԱԿ-ը այս պրոցեսից: 18 կուսակցություն կար, 16-ը մնացել են, ամեն  մեկի դուրս գալով գուցե նոր լիցք, նոր թափ, նոր ուժ կստանա ՀԱԿ-ը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ