13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ձեր ընտրությունները նման են Եվրոպայում կայացած ընտրություններին. միջազգային դիտորդները հաճելիորեն զարմացել են

Մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են եվրոպական չափանիշներին եւ ժողովրդավարական արժեքներին համապատասխան: Այսօր նման հայտարարություն են արել Հայաստանի ընտրություններին հետեւած միջազգային դիտորդները: Լրագրողների հետ հանդիպմանը Ընտրական համակարգերի  միջազգային փորձագիտական կենտրոնի դիտորդական կարճաժամկետ առաքելության ներկայացուցիչները նշել են, որ որեւէ խախտում կամ բախումներ ընտրությունների ընթացքում չեն արձանագրել: Դիտորդական առաքելությունն իրականացվել է եվրոպական երկրներրը, ԱՄՆ-ը եւ […]

Այս ընտրությունները կարող են “դարակազմիկ” համարվել. Reuters

Միջազգային մամուլը, ինչպես եւ օտարերկրյա մի շարք դիվանագետներ անդրադարձել են նախօրեին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը կարծիք է  հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները հանգիստ են անցել: Նա նաեւ դրական կարծիք է հայտնել նախընտրական քարոզչության մասին: Լատվիայի ԿԸՀ-ի փոխնախագահ, միջազգային դիտորդ Կարլիս Կամրաձիսը “Новости Армения”-ին տված հարցազրույցում հայտնել է, որ որեւէ լուրջ […]

ԿԸՀ նախագահի ասուլիսը հետաձգվում է

Այսօր ժամը 10:00-ին նախատեսված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ասուլիսը, որի ժամանակ պետք է ներկայացվեր 2012թ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների  քվերակության  նախնական արդյունքները, հետաձգվում է: Ասուլիսը կկայանա, երբ ստացվեն տեղեկություններ բոլոր ընտրատեղամասերից: Այս պահի դրությամբ ամփոփվել են  1982 տեղամասերից 1864-ի տվյալները:

ՀԱԿ-ը մտնելու է խորհրդարան.մանդատների կռիվ

Henaran.am-ի  հավաստի տվյալներով`  Հայ Ազգային Կոնգրեսը հաղթահարելու է 7 %-ի շեմը: Դեռեւս շարունակվում է քվեների հաշվումը, եւ  մինչեւ ժամը 14:00-ը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԸՀ-ն պաշտոնապես կհայտարարի այդ մասին: ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ երեկ գիշերը արդեն քննարկվել է, թե ով պիտի հրաժարվի մանդատից: Նորից Կոնգրեսում կրքերը բորբոքվել են; Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը […]

Նրանք ընտրվել են մեծամասնականով. երկուսը կին են

 Henaran.am-ի նախնական տեղեկություններով, արդեն հայտնի են 41 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների անունները: Թիվ 1 ընտրատարածք- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյան Թիվ 2 ընտրատարածք-Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյան Թիվ 3 ընտրատարածք-“Քեթրին” ԲՀԿ-ի նախագահ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյան Թիվ 4 ընտրատարածք-“Արտակ Սարգսյան” ԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյան Թիվ 5 ընտրատարածք-Դավթաշեն վարչական […]

Միասնական շտաբի հայտարարությունը. շարունակել ջանքերը բողոքարկման և վերահաշվարկների ուղղությամբ

Հայտարարությամբ է հանդես եկել միջկուսակցական միասնական շտաբը, որտեղ ասվում է. “Քվերկության օրվա ընթացքում ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը հրապարակել է երկու հայտարարություն, որոնցում նշվել է ընտրական գործընթացի բազմաթիվ օրինախախտումներ: Ընտրությունների  մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածները ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ: Միասնական շտաբը անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման […]

Սերժ Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական շտաբ

Հայաստանի նախագահ , ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց ՀՀԿ կենտրոնական շտաբ: Այստեղ նրան դիմավորեցին  ՀՀԿ-ական նախարարները, ՀՀԿ համամասնական ցուցակի անդամները: Սերժ Սարգսյանը  ՀՀԿ գործադիր մարմնի անդմաների հետ առանձնացել է, իսկ ներքեւում հանրապետականները սպասում են:

Հայաստանի հարավում հավատացին` 85 տոկոս

Սյունիքի մարզի Մեղրիի եւ Ագարակի տարածաշրջաններում նախնական տվյալներով, ընտրողների 55 տոկոսը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին: Այս տարածաշրջանները թիվ 38 ընտրատարածքի մեջ են: Ընտրողների 85 տոկոսը վստահել է մեծամասնական ընտրակարգով առաջադրված  Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանին:  

Ծաղիկներս ում նվիրեմ … երկրի առաջին տիկնանց /վիդեո/

Կիրակի, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայաստանի երեք նախագահներն էլ մասնակցեցին քվեարկությանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց տիկնոջ,  հարսի եւ թոռնիկների հետ: Նա ընտրեց  Հայաստանի պայծառ ապագան: Ռոբերտ Քոչարյանն էլ տիկնոջ եւ թոռնուհիների հետ էր: Վերջինս քվեարկեց հանուն ծրագրերի: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի առաջընթացին իր քվեն տվեց կնոջ եւ դստեր հետ: Հետաքրքիր եւ գեղեցիկ արարողություն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի