20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռաֆիկ Գրիգորյանն իր թիմով չի գնա /վիդեո/

Այսօր կառավարության նիստին ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական գործունեության շնորհիվ նրան լավ է ճանաչում եւ հույս հայտնեց , որ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետի պաշտոնում արդյունավետ կաշխատի:

Կառավարության նիստից հետո Ռաֆիկ Գրիգորյանը 3 լրատվամիջոցի հետ զրույցում դիտարկմանը, թե նա երկար ժամանակ չէր ցանկանում զբաղեցնել այդ պաշտոնը, նշեց, որ մարզպետի պաշտոնն ստանձնել է ՀՀԿ-ի որոշման համաձայն:  Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ քաջատեղյակ է մարզի խնդիրներին:  Նա նշեց, որ դրանք չեն տարբերվում հանրապետությունում առկա ընդհանուր խնդիրներից, որոնց լուծմանն էլ միտված է կառավարության գործունեության ծրագիրը:

Henaran.am-ը հետաքրքրվել է, թե որն է այն ամենակարեւոր խնդիրը, որն իր նախորդը` ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը չի լուծել եւ դրա լուծմանը պետք է ինքը` պարոն Գրիգորյանը հասնի: “Թե նախորդի բացթողմանը, թե առավելությանը գնահատական է տալիս կառավարությունը: Իհարկե, ժողովուրդը տեղում կարող է տալ, բայց ես կուսումնասիրեմ եւ իմ անձնական կարծիքը կհայտնեմ: Մենք բազմաթիվ անգամ համագործակցել ենք վերջին 5 տարիների ընթացքում: Կարծում եմ, նա նորմալ էր աշխատում”:

Ռաֆիկ Գրիգորյանն ասել է նաեւ, թե կադրային փոփոխությունները աշխատակազմում կլինեն “սահմանված կարգով”: “Կարծում եմ պրոֆեսիոնալներ են աշխատում եւ նորմալ, կազմակերպված կաշխատենք”,-նկատել է նա:

Henaran.am-ի դիտարկմանը, թե իր թիմը չի՞ տանելու մարզպետարան, Ռաֆիկ Գրիգորյանն արձագանքել է,”Այդպիսի բան չի լինելու”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ