24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան փորձում է կրկնել “լիբիական սցենարը”

Անկարան ՆԱՏՕ-ից պահանջել է ծրագիր կազմել Սիրիայի օդային տարածքում “ոչ թռիչքային գոտի” հաստատելու  համար` “սիրիական կողմի հետագա ագրեսիվ գործողությունների” դեպքում թուրքական տարածքները պաշտպանելու նպատակով, գրում է “The Daily Telegraph”-ը:

Ինչպես հայտնի է, հենց “ոչ թռիչքային գոտի” հայտարարելուց սկսվեց արտասահմանյան ռազմական միջամտությունը Լիբիա, որն ավարտվեց Մուամար Քադդաֆիի վարչակարգի տապալումով եւ Ազգային անցումային խորհրդի` իշխանության գլուխ գալով:

Պարբերականը նշում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի նիստ է հրավիրել` հիմնվելով կազմակերպության կանոնադրության 4-րդ հոդվածի վրա, ըստ որի դաշինքի մասնակիցները պետք է նիստ հրավիրեն, եթե երկրներից մեկը կարծում է, որ իր “տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը” սպառնալիքի տակ են: Թուրքիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ հենց այդպիսի դրության մեջ է գտնվում հիմա իրենց երկիրը` նկատի ունենալով “F-4 Phantom” կործանիչը, որը հունիսի 22-ին ռմբակոծվեց սիրիական օդային ուժերի կողմից: Ընդ որում, թուրքերը համոզված են, որ ինքնաթիռը ռմբակոծվել է Սիրիայի օդային տարածքից դուրս գալուց հետո, իսկ այդ ուղղությամբ պատահական է թռել:

ՆԱՏՕ-ի նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը ինքնաթիռի ռմբակոծումից հետո սահմանափակվեց միայն Սիրիային զգուշացնելով “նման միջադեպերի կրկնվելու անթույլատրելության” մասին: Եվ չնայած որ դաշինքն այդպես էլ “կանաչ լույս” չհաղորդեց գործողությունն սկսելու համար, Սիրիայի եւ նրա քաղաքական հակառակորդների հռետորությունը բավականին թեժ բնույթ է ստացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ