15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընտրական գործընթացի 91 տոկոսը ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը դրական է գնահատում. Շարմազանով /վիդեո/

 

 

 

 

 

 

ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ  ընտրությունների դիտորդական առաքելությունն  իր վերջնական զեկույցն է հրապարակել Հայաստանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում, ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը,  ընդհանուր առմամբ  դրական գնահատական է տրվում ընտրություններին:

Մասնավորապես, նախընտրական փուլը գնահատվում է որպես մրցունակ, աշխույժ եւ հիմնականում` խաղաղ , իսկ բուն ընտրությունները եվրոպացի դիտորդները համարում են պրոֆեսիոնալ եւ  թափանցիկ կազմակերպված : Սրա հետ միաժամանակ՝   ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ  զեկույցում անդրադարձ կա ընտրական գործընթացում տեղ գտած թերություններին, մասնավորապես, շեշտվում է վարչական լծակների օգտագործումը : Զեկույցի շուրջ Henaran.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

Վերջինիս խոսքով, զեկույցը փաստեց, որ Հայաստանում  կայացած խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, իսկ քաղաքական ուժերն ունեին հավասար հնարավորություններ: Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ, զեկույցում թերությունների վերաբերյալ տեղ գտած դիտարկումը զուտ հրապարակային բնույթի ձեւակերպումներ է  եւ հիմնված չէ կոնկրետ ու հստակ փաստերի վրա:

“Եթե խոսվում է իշխանական ռեսուրսի օգտագործման մասին եւ չեն մատնանշվում փաստեր, այլ օգտագործվում է այս կամ այն  քաղաքական ուժի, նաեւ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը, որը ընդամենը կարող է լինել նաեւ ընտրական հնարք, դա մի քիչ օբյեկտիվ չէ: Չբացառելով, որ մեզ մոտ եղել են  որոշակի թերություններ, այդուհանդերձ, պետք է փաստարկված հիմնավորումներ ներկայացվեն”,- Henaran.am-ին ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով նախընտրական շրջանում   ՀՀԿ հանրահավաքներին ուսուցիչների ներգրավման մասին հարցին, ինչի մասին խոսվում է նաեւ զեկույցում, Էդուարդ Շարմազանովն ասաց.”Իսկ ով է ասում, որ ուսուցիչը կամ այս կամ այն կառույցի աշխատակիցը քաղաքացի չէ եւ իրավունք չունի գնալ իր նախընտրած քաղաքական կուսակցության միտինգին կամ ոչ աշխատանքային ժամերին իրականացնել նաեւ  իր քարոզչությունը: Այսինքն, այստեղ պետք է հստակեցվի` ամեն ինչ ըստ ԸՕ է եղել, թե ոչ, իսկ եթե  այդ ամենը չի եղել ԸՕ դրույթներին համապատասխան, ապա որտեղ են փաստերը: Ես այնտեղ փաստեր չտեսա”:

Շարմազանովը շեշտեց, որ, այսուհանդերձ,  այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ն է, փաստում է, որ ընդհանուր առմամբ՝ բացասական կարելի է գնահատել ընտրական գործընթացի միայն 9 տոկոսը: “Սա նշանակում է, որ ընտրական գործընթացի 91 տոկոսոը ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ն ընդունում է որպես դրական, իսկ մեզ նման երկրների համար սա շատ լավ արդյունք է: Ավելին, երեկ երեկոյան հնչեց ԵՄ բարձր ներկայացուցչի Քեթրին Էշթոնի շուրթերից գրեթե նույն կարծիքը, ով նշեց, որ այս ընտրությունները  լավագույնն էին ՀՀ քսանամյա պատմության ընթացքում”:

Շարմազանովը շեշտեց, որ հրապարակված զեկույցը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ այս ընտրություններն առաջընթաց ապահովեցին: ԱԺ փոխնախագահի խոսքով, իշխանությունները պատրաստ են լսելու  տեղ գտած թերությունների մասին թե քաղաքացիական հասարակության, թե քաղաքական ուժերի, թե միջազգային գործընկերների դիտարկումները: ” Մենք պատրաստակամ ենք եւ ունենք  քաղաքական կամք, որպեսզի նախագահական ընտրություններում ունենանք էլ ավելի լավ որակ”,-շեշտեց նա:

ԱԺ փոխնախագահը նկատեց նաեւ, որ ամեն ինչ պետք է դիտարկել համամետության մեջ ու հավելեց, որ որեւէ դիտորդի կամ քաղաաքական ուժի մոտ չի կարող կասկած լինել, որ 2008թ համեմատ  2012թ ընտրություններն առաջընթաց գրանցեցին:

Henaran.am-ի դիտարկմանը, թե զեկույցում նշվում է նաեւ ընտրակաշառքի մասին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.

“Որեւէ մեկը չի ասել, որ Հայաստանում եղել  են իդեալական ընտրություններ, եւ ընտրակաշառքի դեպք չի արձանագրվել: Ընդհակառակը, ոստիկանությունն աշխատել է շատ օպերատիվ եւ ահազանգել է, որ կան մի շարք քաղաքական գործիչներ կամ թիմեր, որոնք  ընտրակաշառք են բաժանել: Դրանց վերաբերյալ հաղորդում է եղել, սակայն դրանցից որեւէ մեկը կապված չի եղել ՀՀԿ-ի հետ: Քանի դեռ չկա որեւէ փաստ, օբյեկտիվ չէ  խոսել դրա մասին”: Շարմազանովը հարցը դիտարկում է  այն տեսանկյունից, թե ընտրական գործընթացում տեղ գտած թերություններն արդյոք ունեցել են ընտրության արդյունքների վրա ազդեցություն:

ԱԺ փոխնախագահի խոսքով, թափանցիկ է եղել թե  նախընտրական պրոցեսը, թե բուն ընտրություններին հաջորդած գործընթացները` ոստիկանության, ԿԸՀ, դատախազության աշխատանքը: “Համամիտ եմ մեր այն եվրոպացի  գործընկերների հետ, ովքեր ընտրության հենց հաջորդ օրը դիտարկելով ընտրական պրոցեսը, հայտարարեցին, որ Հայաստանի ընտրությունները չէին զիջում Կենտրոնական Եվրոպայի երկրների ընտրություններին: Սրա հետ մեկտեղ, այո,մենք ունենք եւ լսելու կամք, եւ լայնախոհություն` բարձրացնելու ընտրույթունների որակը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ