19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գաղթականի ընտանիքում ծնված Սարկոզին բողոքում է գաղթականներից

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայում չափից շատ են գաղթականները, հաղորդում է “AFP”-ը: Նախագահի խոսքվ` գաղթականների ինտեգրացիայի համակարգը գնալով ավելի ու ավելի վատ է աշխատոում, քանի որ կառավարությունը չի կարողանում նրանց համար բնակավայր, աշխատանք եւ դպրոցներ  ապահովել: Սարկոզին կրկնել է իր նախընտրական խոստումը` կիսով չափ կրճատել գաղթականների թիվը: Հիշեցնենք, որ փետրվարին Սարկոզին հայտարարել […]

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Թբիլիսիում է

Մարտի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ աշխատանքային այց կատարեց Թբիլիսի: Հայկական  պատվիրակությանն ընդունեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանին: Հանդիպման ընթացքում կողմերը հայտնեցին միջխորհրդարանական կապերն ակտիվացնելու իրենց պատրաստակամության մասին, մասնավորապես  երկուստեք կարևորվեց տնտեսական բլոկին վերաբերող օրենսդրության ներդաշնակման անհրաժեշտությունը: Սամվել Բալասանյանն իր վրացի գործընկերոջը  տեղեկացրեց  ՀՀ ԱԺ ում ստեղծված հայ-վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի […]

Մարտի 8-ին ընդառաջ. Աֆղանստանում սահմանափակում են կանանց իրավունքները

Նախօրեին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հավանության է արժանացրել հոգեւոր խորհրդի առաջարկած օրենքը, ըստ որի սահմանափակվում են կանանց իրավունքները, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Ըստ օրենքի` աֆղան կանանց չի թույլատրվում խոսել հասարակական վայրերում, այդ թվում` աշխատավայրում այն տղամարդկանց հետ, ովքեր իրենց հարազատները չեն: Կանայք պետք է սովորեն տղամարդկանցից առանձին, ինչպես նաեւ չճամփորդեն առանց տղամարդու ուղեկցության: Քաբուլում տեղի […]

Էրդողանը քաղցկեղ ունի եւ նրան հաշված օրեր են մնում. WikiLeaks

Ամերիկյան  “Stratfor” հետազոտական-վերլուծական կենտրոնի աշխատակիցների գրառումները, որոնք “Anonymous” հակերական խմբի ջանքերով հայտնի են դարձել “WikiLeaks”-ին, վկայում են այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղցկեղ ունի եւ նրան հաշված օրեր են մնում, տեղեկացնում է  “MIGnews”-ը: Թուրքական “Taraf” անկախ թերթը` կրկին “WikiLeaks”-ին հղում անելով հայտնում է, որ 58-ամյա Էրդողանի վիճակն օր օրի վատանում է, նրան […]

Օբաման ցանկանում է ոչ պաշտոնական միջավայրում հանդիպել Պուտինի հետ, սակայն շնորհավորել նրան` չի շտապում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ կկարողանա շփվել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական միջավայրում մայիսի 18-19 կայանալիք Մեծ ությնակի հանդիպման ընթացքում: Հանդիպումը կկայանա ԱՄՆ նախագահների ամառանոցային Քեմփ-Դեւիդ նստավայրում, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Նախօրեին Սպիտակ տունը հայտարարել է, որ Մեծ ութնյակի հանդիպումը չի ընթանա նախատեսված վայրում` Չիկագոյում, որտեղ մայիսի 20-21 տեղի կունենա […]

ԱՄՆ-ում ավարտվել է “սուպեր երեքշաբթին”

ԱՄՆ-ում ավարտվել է “սուպեր երեքշաբթին”: Հանրապետական կուսակցության առաջնորդին ընտրել են միանգամից 10 նահանգներում, տեղեկացնում է “BBC”-ն: Ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, այն չբացահայտեց մրցապայքարի բացարձակ առաջատարին: Փենսիլվանիա նահանգից նախկին սենատոր Ռիկ Սանտորումը առաջատարն է Օկլահոմա եւ Թեննեսի նահանգներում: Ընտրական մրցարշավի  ֆավորիտ Միթ Ռոմնին առաջատարն է Մասաչուսեթս, Վիրջինիա եւ Վերմոնթ նահանգներում: Առայժմ  հանրապետական կուսակցության կողմից որպես […]

Հայաստան-ԵՄ օրակարգ, ընտրություններ, ԼՂ կարգավորում. ՀՀ նախագահի խոսքը եվրոպական բարձր ամբիոնից

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին  Պարո՛ն Նախագահ, ուրախ […]

Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ

Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին: Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել […]

Վարչապետի հորդորով ՕԵԿ-ը կզիջի՞ Վարագյաններին

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, անկախ պատգամավոր Մխիթար Վարագյանը դիմում է ներկայացրել` ՀՀԿ շարքերն ընդունվելու համար:  Թիվ 36 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Վարագյանի դեմ այս անգամ իր թեկնածությունն է առաջադրելու ՕԵԿ անդամ, Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը: Մեր տեղեկություններով, Վարագյանը իր դիմաց լուրջ մրցակից ակնկալելով` ցանկացել է հանրապետական  դառնալ: Հունան Պետրոսյանը  Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի եղբայրն է, […]

ՀԱԿ-ում արշալույսները կրկին խաղաղ չեն

Համամասնական ցուցակների թնջուկի լուծումը, ինչպես ցույց են տալիս վերջին օրերի զարգացումները, 18 կուսակցություններից բաղկացած Կոնգրեսի առաջնորդին հեշտ չի տրվելու: ՀԱԿ-ի նախընտրական դաշինքից հրաժարված քաղաքական ուժերից միայն “Հայ կամավորների համախմբում’’ ազգային-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն է ներկայացրել այդ որոշման պատճառներն ու հայտարարել, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի քաղխորհրդից: Սամվել Հարությունյանն այսօր հայտարարել է, թե հեռանում է` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի