08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախ նրանից, ԲՀԿ-ն կլինի կոալիցիայում, թե ոչ, քաղաքական դաշտի առաջին ջութակը կմնա “Հանրապետականը”. Շարմազանով

“Կոալիցիա կձեւավորվի, թե ոչ, ԲՀԿ-ն կլինի կոալիցիայում, թե չի լինի, դա մեծապես կախված է իշխող քաղաքկան ուժի դիրքորոշումից, որովհետեւ իշխող քաղաքական կուսակցությունն է մեծամասնություն ստացել, եւ նա պետք է  քննարկի, թե ինչպիսի կառավարում կլինի առաջիկա 5 տարիների համար` կոալիցիոն, թե ոչ կոալիցիոն”,-  Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի` այսօր տարածած հայտարարությունը, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: […]

Ի գիտություն` Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նոր կոալիցիա ձեւավորելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. “Խորհրդարանական ընտրություններից հետո քննարկվող ամենաակտուալ թեմաներից մեկը ԲՀԿ-ի հնարավոր մասնակցությունն է ապագա կոալիցիոն կառավարությանը: Ի գիտություն բոլոր քաղաքագետների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների, ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ որեւէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել։ Մի քանի նախարար […]

Արամ Կարապետյանը խորհրդարանական ընդդիմությանը տեսնում է միայն սկանդալային դաշտում

Եթե Հայաստանում բոլոր վտանգավոր հանգամանքները կուտակվեն, ժողովրդի մեջ կարող է պայթյուն տեղի ունենալ:Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով հետընտրական զարգացումների մասին: ՛՛Եկել է այն պահը, երբ հեղափոխություն կարող են անել  ոչ թե քաղաքական ուժերը, այլ այն մարդիկ, որոնք դուրս են երեք նախագահների ուղեծրից՛՛,-կարծիք հայտնեց Արամ Կարապետյանը: Անդրադառնալով հնարավոր […]

Ինքնաբացարկի են գնում ՀԱԿ-ի երեւելիները

Henaran.am-ի տեղեկություններով, վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակի որոշ երեւելի դեմքեր: Նրանց դուր չի եկել Կոնգրեսում կատարվող վերջին իրադարձությունները, եւ պայման են դրել ՀԱԿ առաջնորդի առաջ: Չի բացառավում, որ նրանք լքեն նաեւ Կոնգրեսը: Henaran.am-ին չհաջողվեց պարզել դժգոհողների անվանացանկը, քանի որ Տեր-Պետրոսյանը հրահանգել է լուրերի արտահոսք չտալ, մինչեւ “լեզու” կգտնի: Այսօր երեկոյան, […]

Կամ մարդը պարզ տեխնոլոգիա է կիրառում կամ բամբասանք է տարածում. Արամ Սարգսյան

                “Այդ տեղեկությունները բամբասանք են եւ մեկնաբանության կարիք չունեն: Կամ մարդը պարզ տեխնոլոգիա է կիրառում կամ բամբասանք է տարածում: Ուրիշ որեւէ լուրջ բան դրա տակ չկա”,-այսօր Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով մամուլով տարածված այն տեղեկությունը, թե “Հանրապետություն” կուսակցությունում ուրվագծվում են առաջիկա նախագահական ընտրություններում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու տրամադրություններ, ասել […]

Օբաման հրաժարվել է խոսել Մեդվեդեւի հետ

ԱՄՆ նախագահի եւ Ռուսաստանի վարչապետի հանդիպման ամսաթիվը եւ բանակցությունների թեմատիկան բավականին կրճատվել են, տեղեկացնում է “Аргументы и факты”-ն: Քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկնել ամերիկյան Քեմփ Դեւիդ` “մեծ ութնյակի” հանդիպմանը, Սպիտակ տունը որոշել է լրջորեն փոխել Բարաք Օբամայի հանդիպման ձեւաչափը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի  հետ, ով Ամերիկա կմեկնի Պուտինի փոխարեն: Ավելի վաղ […]

Նոր արմատական ընդդիմության ծնունդը քիչ հավանական է. Կարապետ Ռուբինյան

Ներքաղաքական զարգացումների շուրջ Henaran.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ, “Ժառանգության” համամասնական ցուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանի հետ: -Պարոն Ռուբինյան, որպես “Ժառանգության” համամասնական ցուցակում ընդգրկված գործիչ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ “Ժառանգություն” կուսակցությունն առայսօր իր մանդատների հարցում հստակություն չի մտցնում: -Դժվար հարց եք տալիս, որովհետեւ, ցուցակի անդամ լինելը չի նշանակում, որ կուսակցության խոհանոցից պետք […]

Եւս մեկ նախագահացու

Ընտրությունները այնքան սպասելի էին, որ հենց սկզբից մենք հրաժարվեցինք դրանց մասնակցել: Ցավոք, Հայաստանում վաղուց արդեն ընտրությունները ոչինչ չեն փոխում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ խոսելով հետընտրական տրամադրությունների մասին: Նրա խոսքով՝ օլիգարխիկ կառավարման ձեւը Հայաստանում աստիճանաբար տեսանելի է դառնում, եւ այդ համատեքստում անհասկանալի է դառնում կառավարմանը քաղաքական ուժերի մասնակցությանը պահը: […]

Սիրիայի ընտրությունները ծիծաղելի են. Պետդեպ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Սիրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ուշադրության արժանի չի համարում: Ընդհանուր առմամբ` ԱՄՆ-ը չի ճանաչում այդ ընտրությունները եւ դրանք “անօրինական” է համարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, տեղեկացնում է “Вести”-ն: Սիրիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են մայիսի 7-ին: Ընտրություններին մասնակցել է ավելի քան 5 մլն մարդ, այսինքն` ձայնի իրավունք ունեցողների […]

ԿԳ նախարարը բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդիրը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարևոր խնդրի` կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս: Նախարարը կարևորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու և գործընթացին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի