12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան չի պատերազմի Սիրիայի հետ

Թուրքիան մտադիր չէ Սիրիայի հետ պատերազմել կործանված ինքնաթիռի պատճառով, սակայն մտադիր է ներողություններ եւ փոխհատուցում պահանջել: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նա ընդգծել է, որ բացի փոխհատուցումից եւ ներողություններից, Անկարան չի բացառում նաեւ այլ քայլերի իրականացումը, սակայն չի մանրամասնել` ինչ քայլերի մասին է խոսքը:

Թուրքական ռազմաօդային ուժերի հետախուզական “RF-4E” ինքնաթիռը հունիսի 22-ին կատարած թռիչքից մեկ ու կես ժամ անց անհետացել էր Միջերկրական ծովի ջրերում` Սիրիայի հետ սահմանի մոտ: Սիրիան հայտարարել էր, որ ռմբակոծել է ինքնաթիռը` իր տարածքային ջրերում հայտնվելուց հետո: Թուրքիան պնդում է, որ ինքնաթիռը ռմբակոծվել է միջազգային օդային տարածքում, իսկ նրա մնացորդներն ընկել են Սիրիայի տարածքային ջրերը: Անկարայի պնդմամբ`ինքնաթիռն ուսուցողական թռիչք է կատարելիս եղել, եւ նրա գործողություններն ուղղված չեն եղել Սիրիայի դեմ:

Թուրք նախարարը նաեւ ընդգծել էր, որ ինքնաթիռում զենք չի հայտնաբերել: Նրա թռիչքի մասին Սիրիան նախօրոք է իմացել եւ  անձնակազմին չի հայտնել իր կատարելիք գործողությունների մասին, ինչպես պահանջում է միջազգային օրենսդրությունը:

Այսօր` հունիսի 26-ին, միջադեպը Թուրքիայի խնդրանքով կքննարկվի ՆԱՏՕ-ում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ