Հունաստանի` Եվրագոտուց դուրս գալը ժամանակի հարց է
Հունաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Վասիլիս Ռապանոսը հրաժարական է տվել` այդ պաշտոնին նշանակվելուց 4 օր եւ հիվանդանոցում մի քանի օրա անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդում է “Bloomberg” գործակալությունը:
Նա իր հրաժարականով նամակն ուղարկել է վարչապետ Անտոնիս Սամարասին, վերջինս ընդունել է հրաժարականը:
64-ամյա Ռապանոսը ներկայումս ղեկավարում է Հունաստանի ազգային բանկը: Նա մյուս նախարարների հետ երդում չէր տվել հունիսի 21-ին: Նրա երդումը պաշոնապես հետաձգվել էր, մինչեւ որ Եվրախմբի նիստից կվերադառնար ֆինանսների գործող նախագահ Գեորգիոս Զանիասը, ինչը պետք է տեղի ունենար նույն օրը` հունիսի 21-ին:
Դրան խանգարեց Ռապանոսի առողջական վիճակի վատթարացումը: Հունիսի 22-ին նրան հոսպիտալացրեցին գիտակցության կորուստով: Չնայած նախօրեին հայտարարվեց, որ նա արդեն լիովին առողջ է, նախարարը, միեւնույն է, հրաժարական տվեց:
Միաժամանակ նախօրեին կայացած ինտերնետային մամլո ասուլիսին Բլեյզերի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Օլեգ Ուստենկոն հայտարարել է, որ Հունաստանի` Եվրագոտուց դուրս գալը պարզապես ժամանակի խնդիր է: