24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուորուիք քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Ուորուիք քաղաքը 2012-ի մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր:

Քաղաքապետ Սքոտ Ավետիսյանի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. “Շնորհիվ հայ զինվորների քաջության եւ գերազանց մարտավարության ու կազմակերպվածության` Շուշին ազատագրվեց: Հայաստանի եւ Արցախի վերամիավորման փորձերը հանդիպեցին Ադրբեջանի կողմից իրականացվող սպանություններին, ջարդերին եւ տանջանքներին: Շուշիի ազատագրումը դարձել էր կյանքի եւ մահու հարց: Բացի այդ, այն շրջադարձային պահ էր ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում”:

Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը շնորհակալություն է հայտնել Ուորուիք քաղաքին եւ քաղաքապետին  հռչակագրի համար: Ավետիսյանին ուղղված նամակում նա գրում է. “20 տարի առաջ Շուշին վերադարձվեց հայերին, որպեսզի դառնա արիության եւ կայունության, ազատության եւ արդարության պայքարի խորհրդանիշ”:

ԼՂՀ-ի գրասենյակը Միացյալ Նահանգներում գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնում: Այն աշխատում է Միացյալ Նահանգների կառավարության եւ հասարակության հետ եւ ներկայացնում ԼՂՀ-ի  պաշտոնական քաղաքականությունը եւ շահերը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ