16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԽԽՎ ղեկավարն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում տիրող վիճակի վերաբերյալ

Իրավիճակն Ադրբեջանում մտահոգության առիթ է տալիս եւ այդ թեման շոշափվել է բյուրոյի նիստին: Այս հայտարարությամբ է հանդես եկել ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը Ստրասբուրգում, տեղեկացնում է “Turan”-ը:

“Նման իրավիճակը կազմակերպության ցանկացած անդամ-երկրում մտագոհիչ է եւ պետք է վերանայվի: Առաջին հերթին, խոսքը մարդու իրավունքների հետ կապված անբավարար վիճակի մասին է”, -նշել է Մինյոնն` անդրադառնալով Ադրբեջանից Մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցողներին ետ կանչելուն: Նա հավելել է, որ դա Մոնիթորինգային հանձնաժողովի եւ ԵԽԽՎ-ի իրավունքն է:

Պատասխանելով “Turan”-ի այն հարցին, թե ԵԽԽՎ-ը կոնկրետ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել Ադրբեջանում լրագրողների ազատության եւ քաղբանտարկյալների խնդրի լուծման համար, Մինյոնը վստահեցրել , որ Եվրախորհուրդն ամեն ինչ կանի բանտարկյալների ազատության եւ լրագրողների ազատ եւ հարմարավետ աշխատանքն ապահովելու համար` ընդգծելով, որ միանգամայն անընդունելի է այն փաստը, որ ԵԽ-ի անդամ-երկրներում լրագրողներ են բանտարկված եւ խոշտագումների են ենթարկվում:

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ