15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում, որպես այլընտրանքային պատժատեսակ, կներդրվի պրոբացիոն համակարգը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մասնակցել է պրոբացիոն ծառայության ստեղծման վերաբերյալ սեմինար-քննարկմանը, որը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության խորհրդատվական խումբը և ՀՀ արդարադատության նախարարությունը:  Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան և Եվրոպայի պրոբացիոն ծառայության նախագահ Մարկ Սերոնը:

Ողջունի խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանում քրեակատարողական հաստատությունների գերբեռնվածությունը մտահոգիչ խնդիր է համարել եւ նշել, որ  այն նաև կարևորվում է այս ոլորտում Հայաստանի` ԵՄ չափանիշներին համապատասխանեցման համատեքստում: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռարկել քրեակատարողական հաստատությունների ծանրաբեռնվածության նվազեցման, ինչպես նաև հանրության համար վտանգ չներկայացնող անձանց նկատմամբ պատժի միջոցների բարեփոխման ուղղությամբ:

՛Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծումը ներառված է դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. և Հայաստան-ԵՄ 2012-2013թթ. ծրագրում: Արթուր Բաղդասարյանի խոսքով` պրոբացիան, որպես այլընտրանքային պատժատեսակ, ունի մի շարք առավելություններ, և պրոբացիոն  հաստատության հիմնումը կնպաստի քրեական արդարադատության համակարգի կողմից հանցագործություն կատարած անձի ուղղմանը և հասարակության մեջ նրանց վերաինտեգրմանն ուղղված գործողությունների արդյունավետության բարձրացմանը:

ԱԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել պրոբացիայի կիրառման դեպքերն ու հանգամանքները, ինչպես նաև կարևորել է պրոբացիոն ծառայության և մյուս ծառայությունների միջև համագործակցության ձևերի և իրավական հիմքերի հստակեցման անհրաժեշտությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ