01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչու են Վանոյին ուզում

“Ֆեյսբուք” սոցիալական կայքի  օգտատերերը  հանդես են  եկել  նոր   նախաձեռնությամբ: “Ելք”  խմբի  անդամները՝  լրագրող  Վարդուհի Սիմոնյանի գլխավորությամբ, ստորագրահավաք են նախաձեռնել Վանո Սիրադեղյանի  վերադարձի համար: “Ճիշտն ասած, ես հիմա չեմ կարողանում աշխատել, ինձ խանգարում է այս ապատիկ վիճակը, չեմ կարողանում քնել,որովհետև սահմանի վրա զոհվում են մեր երեխաները, ես ուզում եմ հասկանալ,կա արդյոք մեր երկրում մտավորական ընտրախավ,եվ եթե […]

ԱՄՆ-ի դեսպանը հետաքրքրված է “Սիվիլիթաս”-ի գործով

 Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է ՀՀ նախկին արտգործանախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետեւում “ակնհայտ քաղաքական պատվեր կա”: Պատասխանելով այս մասին “Ազատություն” ռադիոկայանի հարցին, ԱՄՆ-ի դեսպանն ասել է. ”Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող […]

Պարսավելի է շոշափել Ջոն Հանթսմանի անունը.Սիվիլիթաս

Սիվիլիթաս հիմնադրամն այսօր հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեղադրանքների կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. ՛՛Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ Սիվիլիթաս հիմնադրամի ևՍիվիլՆեթ լրատվամիջոցի ուշադրությունն ու ջանքերը շեղվել են հիմնական առաքելությունից: Փոխանակ կենտրոնանալու քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և մարդկանց այլընտրանքային, օբյեկտիվ լրատվություն մատուցելու մեր գործի վրա՝ մենք պատասխանում ենք […]

Ցինիզմի հասնող հակասական հայտարարություն. Շարմազանովը Մամեդյարովին կրկին հիշեցրեց

Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը  ցինիզմի հասնող հակասական հայտարարություն  է:  Այսօր, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, Henaran.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով Մամեդյարովի այն պնդմանը, թե Ադրբեջանը համաձայնել է սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցի շուրջ, ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, միանգամից հակասելով ինքն իրեն, ասում  է, որ այդ մեխանիզմի` ներկայիս […]

“Եթե Հայաստանը ցանկանում է, որ իր զինվորները չզոհվեն, պետք է ազատի օկուպացված տարածքները”. Մամեդյարով

 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական “АПА” գործակալությանն ասել է, թե  Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը սահմանել մեխանիզմ` շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության համար: “Այդ մեխանիզմը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ հայկական զորքերը սկսեն դուս գալ Ադրբեջանի օկուպացված տարածքներից: Միայն այդ դեպքում արժե գործի գցել այդ մեխանիզմը: Եթե այն աշխատեցվի հիմա, […]

ԵԱՀԿ նախագահը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորը Ադրբեջանի ԱԳ նախարարար Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է “АПА” գործակալությունը: Հանդիպման ամփոփիչ համատեղ մամլո ասուլիսին Մամեդյարովը Գիլմորին է ներկայացրել իր երկրի տեսակետը խնդրի վերաբերյալ: “Մենք եկել ենք այն եզրակացության, որ “ստատուս քվոն” անընդունելի է, խնդրի լուծումը պետք է իրականացվի որքան հնարավոր […]

ՀՀԿ ԳՄ-ից հետո` խորհրդի նիստ

Ուրբաթ` հունիսի 15-ին ժամը 20-ին կայանալիք ՀՀԿ գործադիր նիստին կհաջորդի խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացրեց ՀՀԿ խոսանակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա ՀՀԿ-ն վաղը վերջնական կհաստատի կառավարության անդամներին: “Սա անկանխատեսելի չէր, եւ բնական է, որ սահմանված ժամկետում հարցին պիտի անդրադառնայինք”,-ասաց նա:

Սիրիայի իշխանությունները պատասխանատու են մարդկության դեմ գործած հանցանքների համար. “Amnesty International”

Սիրիայի իշխանությունները, որոնք 15 ամիս շարունակ փորձում են ճնշել երկրում սկիզբ առած ապստամբությունը, պատասխանատվություն են կրում ռազմական հանցանքների եւ մարդկության դեմ գործած հանցանքների համար: Նման եզրակացություն է հրապարակել իր զեկույցում “Amnesty International” իրավապաշտպան կազմակերպությունը: Զեկույցի համար նյութերը հավաքվել են 23 սիրիական քաղաքների բնակիչների ցուցմունքների հիման վրա: Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են այդ քաղաքներ 2012-ի գարնանը: Ըստ […]

Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստին կներկայացնի հարկային փոփոխությունների փաթեթ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել “Լիցենզավորման մասին” և “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում զգալիորեն կհեշտացվի արտոնագրման գործընթացը։ Նիստում հավանության է արժանացել “Արտոնագրային վճարների մասին” և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով […]

Մարդկային առումով դրական եմ վերաբերվում Օսկանյանին. Ա. Դավթյան

  Լեւոն Զուրաբյանն ինքն է միշտ երեխայի խռովկանություն ցուցաբերում. այսօր այսպես հակադարձեց ԱԺ հանրապետական խմբակցության անդամ Արտակ Դավթյանը լրագրողների այն դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանի կողմից կառավարության ծրագիրը , ՀԱԿ-ից բացի, բոլոր խմբակցությունների հետ քննարկելը Զուրաբյանը երեխայի խռովկանություն է որակել: Ըստ հանրապետական պատգամավորի, ծրագիրը ՀԱԿ-ի հետ քննարկելու կարիք չկար: “Ի՞նչ քննարկես, եթե մարդիկ ընդհանրապես չեն ցանկանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի