07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հայտնի է ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով “Ազգային ժողովի կանոնակարգ”  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի “ե” ենթակետն ու 24.1-րդ հոդվածի 1-ին կետը, հուլիսի 2-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

 Ըստ կարգադրության` հանձնաժողովն ունի հետեւյալ կազմը` Դավիթ Հարությունյան (էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն), Նիկոլ Փաշինյան (էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀԱԿ խմբակցություն), Մերուժան Սիմոնյան (“Բարգավաճ Հայաստան’ խմբակցություն), Հովհաննես Մարգարյան (“Օրինաց երկիր” խմբակցություն), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ խմբակցություն) եւ Զարուհի Փոստանջյան  (“Ժառանգություն”  խմբակցություն): 

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ