12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստան է ժամանում ԵՄ խորհրդի նախագահը

Այսօր Հայաստան է կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: ԵՄ նախագահը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ վաղը` հուլիսի 4-ին Ռամպեյը կհանդիպի ԱԺ խորհրդարանական խմբակցությունների հետ, նաեւ ելույթ կունենա: ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները ԵՄ նախագահին մեկական հարց կուղղեն:

“Ռիա Նովոստի”-ի հաղորդմամբ, Հայաստանից Հերման Վան Ռամպոյը կմեկնի Վրաստան, իսկ այնուհետ` Ադրբեջան:

Հայաստան այցի շրջանակներում ԵՄ նախագահը զրուցակիցների հետ կքննարկի Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները, ներքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ շահեր ներկայացնող հարցեր:

Հայ փորձագետների կարծիքով, Երեւանում եւ Բաքվում քննարկվող կարեւոր հարցերի թվում կլինի նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Մինչ այցի մեկնարկը ԵՄ նախագահը հարցազրույց էր տվել,  “Արմենպրես”-ին, որում հայտնել էր ԵՄ մտահոգությունը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների դանդաղ ընթացքի վերաբերյալ: Նա ընդգծել էր, որ ԵՄ-ն շարունակում է պարբերաբար քաղաքական երկխոսություններ անցակացնել կողմերի հետ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ