21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խաչիկ Հարությունյանը` սոցապնախարա՞ր

Henaran.am-ին հասած տեղեկություններով, ապագա կառավարության կազմում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար համառորեն շրջանառվում է ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի թեկնածությունը: “Նման բան չկա: Ես պատգամավոր եմ, ի՞նչ գործադիր”,-մեկնաբանելով այս տեղեկությունը` Henaran.am-ին ասել է Խաչիկ Հարությունյանը:  Դիտարկմանը, թե նման հեռանկար չի՞ տեսնում, Խաչիկ Հարությունյանը պատասխանել է.” Ի՞նչ հեռանկար, երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ: Կարճաժամկետ` չեմ տեսնում, երկարաժամկետ` չգիտես ով որտեղ […]

ՀՀ նախագահը ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան […]

ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Մայիսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն: Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական […]

Սամվել Ալեքսանյանը քառասուն հազար հատ պաղպաղակ է պատվիրել

ԱԺ պատգամավոր Սամվել  Ալեքսանյանը հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը քառասուն հազար հատ պաղպաղակ է բաժանելու երեխաներին: “Մենք պատվիրել ենք “Թամարա” մառոժնին եւ երեւի “Գրանդ Քենդի” մառոժնին, որովհետեւ քանակը շատ մեծ էր: Հատուկ տարածքներում միջոցառումներ ենք անելու, էրեխեքը կհավաքվեն եւ կօգտվեն”,-այսօր լրագրողներին ասել է Սամվել Ալեքսանյանը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Վալերի Բրյուսովի շքանշանով

Մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ` բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելեց Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պատվավոր հյուրին ծանոթացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գիտա-տեխնիկական, կրթական, հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման ոլորտում Ներկայացուցչության գործունեության հետ: Քերոլայն Քոքսն իր հերթին կիսվեց  ռուս-բրիտանական եւ հայ-բրիտանական մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման ոլորտում իր փորձով: Տեղի ունեցավ […]

ԱԺ անդրանիկ նիստն ավարտվեց. մնաց կառավարության գործունեության ծրագրի քննարկումը

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ ներկայացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները: Ներկայացված բոլոր թեկնածուներն ընտրվել են: Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովների թիվը` տասներկու հանձնաժողով, չի փոխվել:  ԱԺ անդրանիկ նիստն ավարտվեց: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օրակարգի վերջին հարցին` կառավարության գործունեության ծրագրին հավանության տալու հարցին ԱԺ-ն կանդրադառնա այն ժամանակ, երբ կձեւավորվի նոր կառավարությունը եւ […]

Արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա: Պատրիկ […]

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը փոխվեց

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հինգերորդ գումարման ԱԺ-ում կղեկավարի Արմեն Ռուստամյանը, իսկ քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Աղվան  Վարդանյանը: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա բեղմնավոր աշխատանք մաղթեց ՀՅԴ-ականներին ու նկատեց.”Բեղմնավոր աշխատանք, բայց ոչ թե, որ քվեարկությանը չմասնակցեն”: Նշենք, որ ՀՅԴ-ն այսօր բոյկոտեց ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունները:

Լեւոն Զուրաբյանը` ՀԱԿ խմբակցության ղեկավար

Մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի պատգամավորական խմբակցության նիստը, որի ընթացքում խմբակցության ղեկավար է ընտրվել Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության նիստում Արամ Մանուկյանն ընտրվել է Կոնգրեսի խմբակցության քարտուղար:  

ՀՅԴ-ն “երջանիկ” չէ, չի մասնակցի ԱԺ հանձնաժողվների նախագահների ընտրությանը

Հինգերորդ գումարման ԱԺ-ն այս պահին քննարկում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ներկայացնելով այն, նշեց, որ առաջարկվում Է հանձնաժողվների թիվը անփոփոխ թողնել: Սրա հետ մեկտեղ նա նշեց, որ ասվածը չի նշանակում, թե փոփոխություններ անհրաժեշտ չեն: “Եկեք պահպանենք այն, ինչ կա, բայց աշխատենք հանձնաժողովներում բազմակարծության պայմաններում ներգրավել բոլոր խմբակցությունների անդամներին եւ սեպտեմբերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի