21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիական հայտնի հաղորդաշարն անդրադարձել է “Եվրատեսիլին”

Ֆրանսիական “CANAL+” հեռուստաալիքի հանրահայտ “Լո փթի ժուղնալ’ (Le Petit Journal) հաղորդաշարի մայիսի 28-ի թողարկումը գրեթե ամբողջությամբ “նվիրված է եղել” այս տարի Ադրբեջանում անցկացված “Եվրատեսիլին”: Հաղորդաշարն անդրադարձ է կատարել ոչ այնքան “Եվրատեսիլի” արդյունքներին, ինչքան Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակին: Հաղորդման ընթացքում ցուցադրված տեսանյությում նշվում է, որ Ադրբեջանը մամուլի ազատության աստիճանով աշխարհում զբաղեցնում է 179-րդ տեղը: Այն հայտնի […]

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը: Մայիսի 31-ից նա  սկսել է տարածաշրջանային շրջագայությունը, որը կավարտվի հունիսի 7-ին: Եվրոպական մի շարք երկրներ այցից հետո Քլինթոնն այսօր կլինի Հայաստանում, հունիս 5-ին` Վրաստանում, հունիսի 6-ին` Ադրբեջանում: Հայաստանում պետքարտուղարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, մի շարք այլ պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Սպասվում է, որ ԱՄՆ […]

Հայտնի են “Ժառանգության” պատգամավորներն ու խմբակցության ղեկավարը. Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը` սեպտեմբերին

Այսօր տեղի ունեցած “Ժառանգության” ութերորդ արտահերթ համագումարը նոր վարչություն է ընտրել, որը բաղկացած է տասնմեկ անդամից: Վարչության անդամներից մեկը կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է, մյուս տասը անդամներն առաջադրվում են: “Ժառանգության” նոր վարչությունը կգործի հետեւյալ կազմով. Րաֆֆի Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Հովսեփ Խուրշուդյան, Գագիկ Մարգարյան, Սուսաննա Մուրադյան, Լուսինե Պետրոսյան եւ Մարգարիտա Հակոբյան: Նշենք, որ […]

Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը հակասություն չունեն /վիդեո/

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակասություններ չունեն: Հովիկ Արգամիչը ցանկություն ուներ աշխատել օրենսդիրում եւ այդպես էլ եղավ: Այս մասին լրագրողներին ասաց Աբրահամյանը` շաբաթ օրը կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո:  Տիգրան Սարգսյանի թերությունների կամ առավելությունների մասին ԱԺ նախագահը  առանձնապես չի մտածել,  բայց ընդհանուր առմամբ նրան գնահատում է որպես պրոֆեսիոնալ […]

Երեք նախարարներ կմնան /վիդեո/

Հունիսի 2-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ  խորհրդի նիստերում արտառոց ոչինչ չկար: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց,  որ ՀՀ նախագահը վարչապետի պաշտոնում առաջարկել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, ինչն ընդունվել է միաձայն: Կառավարության կազմը դեռ հայտնի չէ եւ սահմանված ժամկետում այն կներկայացվի հանրությանը: Ըստ խոսնակի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների […]

ՀՀԿ ԳՄ նիստը մեկնարկեց. օրակարգում վարչապետի թեկնածուի հարցն է

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը, որին հաջորդելու է խորհրդի նիստը: Սպասվում է, որ ՀՀԿ-ն կքննարկի վարչապետի պաշտոնում իր թեկնածուի հարցը: Ի դեպ, լրագրողները վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանից հետքրքրվել են, թե շարունակելու է արդյոք պաշտոնավարել: “Համբերեք, եւ բոլոր հարցերի պատասխանները  շուտով կստանաք”,- պատասխանել է Սարգսյանը:  

Իրանի նախագահը հրավեր է ուղարկել ՀՀ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը: Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի […]

Իրանի վրա հարձակումը սպառնալիք է Հայաստանի համար. քաղաքագետ

“ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնորդ, կոնգրեսական Ռոն Փոլը բազմիցս հայտարարել է, որ ինքը մտադիր է պատերազմ հայտարարել Իրանին, ինչը նախեւառաջ սպառնալիք է  Հայաստանի համար”, -հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` այսօր` հունիսի 2-ին` լրագրողների հետ կայացած հանդիպմանը: Քաղաքագետը համոզված է, որ այդ հարձակումը քայքայիչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը սերտորեն կապված է Իրանի հետ ինչպես […]

Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ցմահ բանտարկության են ենթարկել ցուցարարների գնդակահարության համար: Կահիրեի դատարանն անմիջապես հրապարակել է դատարանի վճիռը, նիստն ընդամենը մի քանի րոպե է տեւել: Վճիռը հրապարկելուց անմիջապես հետո ոստիկանական ակադեմիայում բախումներ են սկսել Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, տեղեկացնում է “Интерфакс”-ը: Մուբարաքին Կահիրե են տեղափոխել ուղղաթիռով, իսկ դատական դահլիճ` պատգարակի վրա: Նրան մեղադրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի