01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջհանգիրյանը մեկնաբանում է ԲՀԿ-ի պահվածքը

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը  Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է այն փաստը, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չհայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին: “ՀԱԿ-ը երբեք էլ չի հայտարարել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր քաղաքական ուժ է, նման հայտարարություն չի եղել: Իսկ թե ինչու ԲՀԿ խմբակցությունը չհայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին, հարցրեք ԲՀԿ-ին”,-Henaran.am-ին ասել է Գագիկ Ջհանգիրյանը ու հավելել.  […]

Հոսնի Մուբարաքի սիրտը կանգ է առել

Բժիշկները կլինիկական մահ են արձանագրել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մոտ: Մուբարաքի սիրտը կանգ է առել, երբ նրան տեղափոխել են Մաադիի ռազմական հիվանդանոց: Բժիշկները մի քանի անգամ փորձել են վերակենդանացնել նրան, սակայն` անարդյունք, նրանք կլինիկական մահ են արձանագրել, հաղորդում է “дни.ру”-ն: Նախօրեին Մուբարաքը կաթված եւ արյան զեղում է ստացել: Այնուհետեւ նրա մոտ ճնշման կտրուկ աճ […]

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան կարող է նշանակվել Ռիչարդ Մորնինգսթարը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մորնինգսթարի թեկնածությանն աջակցել են նաեւ հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը: Վերջիններս մի շարք հարցեր են ուղղել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի եւ տարածաշրջանային առաջնահերթ խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Այժմ նրա թեկնածությանը պետք է հավանություն տա […]

ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն արեցին

Քիչ առաջ մեկնարկեց հինգերորդ գումարման ԱԺ հերթական նստաշրջանը: Գրանցվել է 104 պատգամավոր: Օրակարգի  գլխավոր հարցը կառավարության ծրագրի հաստատումն է: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ընթերցեց  “Ժառանգության” եւ ՀԱԿ-ի պատգամավորների համար ընթերցեց պատգամավորների երդման տեքստը: ԱԺ անդրանիկ նիստին չներկայացած խմբակցությունների պատգամավորների երդումից հետո Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է […]

Հայերը ոչնչով պարտական չեն Իսրայելին. Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը անդրադառնում է հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տեղի ունեցած «պատմական նիստ»ին, որի ընթացքում, ինչպես նշում է Երուսաղեմում Հոլոքոստի եւ ցեղասպանության հարցերով ինստիտուտի գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չարնին,  «յոթ տարբեր քաղաքական կուսակցություններ ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման» հարցը: Հարութ  Սասունյանը գրում է. ՛՛Նա զգուշորեն կանխատեսում արեց, որ Քնեսեթն ավարտին կհասցնի իր բոլոր օրենսդրական […]

Կիսահղի ԲՀԿ-ին` “Հանրապետական” հիվանդանոց. Առավոտ

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, որն անցած ընտրություններում ընդգրկված էր “Ժառանգության” համամասնական ցուցակում կարծում է, որ ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է: Այս մասին նա ասել է “Առավոտ”-ի թղթակցին: “Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ  թեեւ “Բարգավաճ Հայաստանը” հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ […]

ՀՀԿ-ին չի մտահոգում ԲՀԿ-ի որոշումը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ Հանրապետական կուսակցությանը  չի մտահոգում այն փաստը, որ ԲՀԿ-ն վաղը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին Henaran.am-ի հարցմանը ի պատասխան ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, յուրաքանչյուր խմբակցության որոշելիքն է, թե ինչպես քվեարկի այս կամ այն նախագծին: ”ՀՀԿ-ն ստացել է մեծամասնություն, իսկ կառավարության այս ծրագիրը, որի հիմքում ընկած է նախագահի, ՀՀԿ-ի […]

Վարչապետը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Մենք շահագրգռված ենք հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայմամբ: Մեզ համար այդ համագործակցությունն ունի կարևոր նշանակություն նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում»,– ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը նշել է, որ հայ-գերմանական համատեղ ծրագրերն առանձնանում են իրենց արդյունավետությամբ և […]

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մեկնաբանել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Ադրբեջանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ նույն դիրքորոշումն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին “Regnum” գործակալությանը  հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով “Մեծ քսանյակի” շրջանակներում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների տարածած համատեղ հայտարարությունը: “Ներկա դրությունը պետք է փոխվի հանուն ողջ տարածաշրջանի ապագայի եւ բարգավաճման: Մենք համաձայն եք […]

Երեւանի քաղաքապետը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի հետ: Քաղաքապետը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ–գերմանական հարաբերությունների  զարգացման գործում ներդրած ջանքերի համար: ՛՛Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ հուսով եմ, որ Երեւանի քաղաքապետարանը հետագայում եւս արդյունավետ կաշխատի ՀՀ–ում Գերմանիայի դեսպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի