02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը Ֆրանսիայում, կքննարկվի աշնանը

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի աշնանը: Այդ մասին “France-Presse” գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանանախագահ Ֆրենք Փափազյանը:

Սոցիալիստական կուսակցության սենատոր Ֆիլիպ Կալտենբախն իր հերթին հայտարարել է, որ դիմել է Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներին սոցիալիստական կուսակցության անունից` խնդրելով հատուկ խորհրդարանական հանձնախումբ ստեղծել օրինագծի վրա աշխատելու համար:

Փափազյանն արդեն հանդիպել է նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդականի հետ` քննարկելու նախագահի հետ  հանդիպումը եւ նոր օրինագիծը: Փափազյանի խոսքով` Օլանդի հետ հանդիպումը կկայանա հուլիսի 16-30-ն ընկած հատվածում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր “Henaran.am”-ը, նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին հաստատել էր Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնելու իր մտադրությունը, մինչդեռ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներն զգուշանում էին, որ նախագահը չի կատարի իր նախընտրական խոստումը եւ չի ներկայացնի նոր օրինագիծ, քանի որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը  չորեքշաբթի բացառել էր, որ Ֆրանսիան ի վերջո կընդունի նման օրինագիծ:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ