15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկնարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան

Այսօր` հուլիսի 10-ին, մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ժակ Ֆորը, Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը հուլիսի 10-12-ը կայցելեն Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ, գրում է “Кавказский узел”-ը:

Համանախագահները կհատեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը եւ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմից կանցնեն  ղարաբաղյան կողմ:

Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը Բաքու է ժամանել հուլիսի 9-ին: Նա հայտարարել է, որ համանախագահները Լեռնային Ղարաբաղ կայցելեն հուլիսի 11-ին: “Առայժմ վաղ է խոսել քննարկվելիք թեմաների մասին: Ես սպասում եմ իմ ամերիկյան եւ ռուս գործընկերներին”,-նշել է Ֆորը:

Այսօր արդեն Բաքու են ժամանել նաեւ Ռոբերտ Բրադտկեն եւ Իգոր Պոպովը: Նրանք բանակցություններ կվարեն Ադրբեջանի ղեկավարության հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, որից հետո կանցնեն շփման գծի հակառակ կողմը:  Ըստ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ կնքված համաձայնության` ԵԱՀԿ առաքելությունը ծրագրային մոնիթորինգ կանցկացնի Ասկերանի ուղղությամբ: Համանախագահները շփման գիծը կհատեն սահմանի ականապատ մասով:

Լեռնային Ղարաբաղից համանախագահները կժամանեն Երեւան:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ