21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիայի դեմ պայքարից մինչեւ հայ-թուրքական հարաբերություններ. Տիգրան Սարգսյանի հարցազրույցը

Բրյուսելում վարչապետը պատասխանել է քաղաքագետներին և լրագրողներին հետաքրքրող հարցերին Հարց – Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մենք ընտրել ենք մի շատ պարզ ռազմավարություն: Մենք պետք է թիրախավորենք այն կարևոր նպատակները, որոնք հաջողություն կբերեն կոռուպցիայի դեմ պայքարում: Միջոցառումները […]

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր խաչի վրա. լրագրողներին հրավիրում են սահմանամերձ գյուղեր/վիդեո/

Երեկ, ժամը 17.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեպար գյուղում ադրբեջանական կողմը կրակ է բացել Կարմիր խաչի ներկայացուցիչների մեքենայի վրա, ընդ որում` նրանք հայկական կողմ էին  անցել Ադրբեջանի սահմանից: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, Երեւանի Պետհամալսարանի դասախոս Ռուբեն Աբրահամյանը: Նա, մեղմ ասած, մեղադրեց լրագրողներին, որ տեղեկատվությունը ճշտում են գյուղապետերից, ովքեր գուցե […]

Պատերազմը վերսկսվելու վտանգ միշտ կա. Դ. Ջամալյան

Բավարա՞ր են, արդյոք, մեր պատասխաններն ու ԱԳՆ մակարդակով արված հայտարարությունները. այո, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ավելի քան վստահ է, որ մեր պատասխանն ամեն անգամ հարկ եղած չափով կոշտ է եղել, ուղղակի Ադրբեջանը միշտ էլ կարողացել է դա լավ թաքցնել: ԱԳՆ մակարդակով հայտարարություն- բողոքներն էլ պիտի քիչ չլինեն. աշխատել հարկավոր է 2 ճակատով: Միայն թե, ըստ […]

Դրամի արժեզրկումն ընտրությունների հետեւանքն է. ԿԲ նախկին նախագահ

Թեեւ աշխարհում ապրանքների գների եւ դոլար-եվրո փոխարժեքի տատանումներ կան, բայց հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: “Այո, արտաքին աշխարհը մեզ վրա ազդեցություն է թողնում, բայց ավելի ծանր ազդեցություն է թողնում այն միջոցառումը, որը մեզանում անվանում ենք ընտրություններ”,-ասել է Բագրատ Ասատրյանն ու հավելել.”Մի […]

Ազգային ժողովի կին-ակադեմիկոսը

ԱԺ պաշտոնական կայքում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կենսագրական տվյալներում հետաքրքիր փաստեր կան: Նա 30 տարեկանում հեռակա ավարտել  Է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ  ստացել  հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Տիկին Բիշարյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է: Ուշագրավ է , որ նա նաեւ  ակադեմիկոս է: “2010թ. Հեղինե Բիշարյանն ընտրվել է Բնության եւ հասարակության մասին միջազգային […]

Ճապոնիան շնորհակալ է Հայաստանին` 2011-ի աղետից անմիջապես հետո ցուցաբերած աջակցության համար

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ՝ գոհունակությամբ արձանագրելով, որ անցած 20 տարիների ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները զարգացում են ապրել: Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակը հույս է հայտնել, որ Նախագահ Սերժ […]

“Ժառանգության” ու “Ազատ դեմոկրատների” հարաբերությունները բարիդրացիական են

                “Լավ բարիդրացիական համագործակցային հարաբերությունների մեջ ենք,  որեւէ խնդիր չկա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց “Ազատ դեմոկրատների” հետ հարաբերությունների մասին հարցին: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով “Ժառանգության” ներսում առկա դժգոհությանը, որը մեծապես պայմանավորված է “Ժառանգություն”-“Ազատ դեմոկրատներ” համագործակցությամբ,  Արմեն Մարտիրոսյանն ասաց.“Ժառանգությունը” շատ լավ ավանդույնթներ ունի, որից […]

Քլինթոնը Բաքվում կքննարկի ԼՂ խնդրի կարգավորման հարցը

Տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հակամարտության հարցերն այսօր` հունիսի 6-ին Բաքվում կքննարկի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը: Քլինթոնը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ բանակցությունների գլխավոր թեման կլինի ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը, այդ թվում` էներգետիկ ոլորտում` ներառյալ կասպիական էներգոռեսուրսների արտահանումը համաշխարհային […]

ԱՄՆ կառավարությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Թեեւ ընթերցողներն ընդհանուր առմամբ իրազեկ են, որ ԱՄՆ կառավարության գործադիր եւ օրենսդիր մարմինները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, շատերը տեղյակ չեն, որ ԱՄՆ դատական իշխանությունը եւս մի քանի առիթներով վերահաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: Իսկապես, ԱՄՆ կառավարության բոլոր երեք մարմինները պաշտոնապես հաստատել են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես ցեղասպանություն է: Գործադիր մարմինն առաջին անգամ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը 1951-ին ԱՄՆ կառավարության […]

Ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այլ խարիզմատիկ առաջնորդ չկա. Արմեն Մարտիրոսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելու  հարցին  “Ժառանգությունն” ավելի ուշ կանդրադառնա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: “Ինքն իր ելույթում արդեն նշել է, թե որն է մեզ համար ցանկալի` այլընտրանքային համախմբող թեկնածուն, որը համախմբող դեր կտանի”,-նշել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, միանշանակ է, որ “Ժառանգություն”-ը իր թեկնածուին կառաջադրի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի