09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

“Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում”. Հովիկ Աբրահամյանը նստեց ԱԺ նախագահի աթոռին /վիդեո/

Հենց նոր ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները: “Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Կողմ` 102 , դեմ`4”,-քվեարկության արդյունքները ներկայացրեց   Ռաֆիկ Գրիգորյանը: ՀՀ ԱԺ նախագահ ընտրված Հովիկ Աբրահամյանին խորհրդարանը ծափահարություններով ընդունեց: Հովիկ Աբրահամյանը կրկին շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին` վստահության համար այնուհետ զբաղեցրեց […]

“Չարչարանքից” հետո պատգամավորները գրանցվեցին. “Ժառանգության” ու ՀԱԿ-ի տեղերը ԱԺ-ում ազատ են

Հինգերորդ գումարման ԱԺ ամենաավագ պատգամավորը` ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը շարունակում է ընթերցել պատգամավորների անուն-ազգանունները: ԱԺ ՀԱԿ եւ “Ժառանգություն” խմբակցությունները նիստին չեն մասնակցում: Նիստին ներկա չէ նաեւ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատգամավորների անունների ընթերցումից հետո Մկրտիչ Մինասյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին համբերատար լսելու եւ բոլորին ծափահարելու համար: Այնուհետ նա մանրամասն բացատրեց պատգամավորների գրանցման կարգը: Պատգամավորների գրանցումն առաջին […]

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրությունները կանցկացվեն ժամը 11:30-ից 12:30-ը` ԱԺ նիստերի դահլիճի հարակից սրահում: “Կողմ քվեարկողները ջնջում են “դեմ”-ը, դեմ քվեսրկողները` “ կողմ”-ը”,-պատգամավորներին հիշեցրեց նա: Նշենք, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը չի մասնակցի ոչ ԱԺ նախագահի, ոչ էլ` փոխնախագահների ընտրությանը:

Գուրգեն Արսենյանը Հովիկ Աբրահամյանից երաշխիք ուզեց

Աժ նախագահի թեկնածու Հովիկ Աբրահամյանի ելույթից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ձայն խնդրեց եւ նշեց, որ Հովիկ Աբրահամյանի ելույթի հետ կապված որեւէ  հարց չունի, սակայն լուրջ խնդիր է համարում ԱԺ քվեարկությունների գործող մեխանիզմը եւ պատգամավորների` միմյանց փոխարեն գրանցելու հանգամանքը: “Կարծում եմ՝ ճիշտ կլինի մենք այսօրվանից ստանանք Ձեր երաշխիքը առ այն, որ […]

Նախագահի թեկնածուն ուղղագրական սխալ է թույլ տվել

Բարաք Օբամայի հավանական մրցակից, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածու Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը iPhone-ների համար նախատեսված քարոզչական հավելվածում ուղղագրական սխալ է թույլ տվել: Հավելվածն սկսել են տարածել մայիսի 29-ից: Այն պարունակում է Ռոմնիի նախընտրական լոզունգները, որոնցից մեկում “Ամերիկա” բառը սխալ է գրված.  “Ավելի լավ Ամերիկա”` “A Better America” գրելու փոխարեն ստացվել է “A Better Amercia”: […]

Հովիկ Աբրահամյանը` ԱԺ միակ թեկնածու

Այս պահին խորհրդարանում ելույթ է ունենում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը, ով խորհրդարանական մեծամասնության՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց որպես ԱԺ թեկնածու: Այլ խմբակցություններն իրենց թեկնածու չառաջադրեցին: ՛՛Շնորհակալ եմ ԱԺ նախագահի պաշտոնում իմ թեկանծությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ ՀՀ նախագահին իր վստահության համար, երախտապարտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությունը […]

Սիրիացի ապստամբներն ալ-Ասադին վերջնագիր են ներկայացրել

Սիրիացի ապստամբները նախագահ Բաշար ալ-Ասադին 48 ժամ են տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է “Reuters”-ը: Իրենց պահանջները չկատարելու դեպքում ապստամբներն իրենց ազատ են հայտարարում բոլոր պարտականություններից: Ապստամբները հայտարարել են, որ մտադիր են պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրում են: Անանի նախագիծը, որին սիրիական իշխանությունները պաշտոնապես […]

Մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են. ՀՀ նախագահը հաջողություն մաղթեց ԱԺ աշխատանքներին

ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանը րոպեներ առաջ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո  հայտարարվեց բացված: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, մինչ ԱԺ նախագահի ընտրությունը, նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթ ունեցան  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց ԱԺ հինգերորդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն […]

ՀՀԿ-ն որոշեց Ազգային ժողովի ղեկավար կազմը /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստում եւ խորհրդում հաստատվեց Ազգային ժողովի կազմի թեկնածուները: Աժ նախագահ կլինի Հովիկ Աբրահամյանը, տեղակալներ` Էդուարդ Շարմազանովը եւ  Հերմինե Նաղդալյանը: Այս եւ այլ հարցերի պատասխանները տեսանյութում:

Կոալիցիոն համաձայնագիրը

Մայիսի 31-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կնքվեց կոալիցիոն հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասվում է. ՛՛Հիմք ընդունելով 2012 թվականի  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի