09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիները սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին

Ադրբեջանցիները սպառնում են ահաբեկել ՀՀ նախագահին, եթե նա փորձի քաղաքացիական ինքնաթիռով թռիչք իրականացնել դեպի Ստեփանակերտի նորաբաց օդանավակայան, գրում է “Ազգ”-ը` հղում անելով ադրբեջանական “Aze.az“ -ին: Կայքը վկայակոչել է ինքնությունը հրապարակել չցանկացած “Ադրբեջանի ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչին”: Նա սպառնացել է, որ “բացառությամբ Քելբաջար- Զանգելան հատվածի, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը ժամանակավորապես չեն վերահսկում, Ադրբեջանի ողջ օդային տարածքը վերահսկվում […]

Քլինթոնը հայտարարել է Սիրիա ներխուժելու պայմանները

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտասահմանյան ուժերի ռազմական միջամտությունը Սիրիայի ներքին կոնֆլիկտին, հնարավոր է միայն մեկ պայմանով` եթե աշխարհում լայն իմաստով կոնսենսուս հաստատվի այդ հարցի շուրջ, հաղորդում է “Associated Press”-ը: Նրա խոսքով` ռազմական գործողություն սկսելու համար անհրաժեշտ է ոչ միայն ԱՄՆ-ի դաշնակիցների հավանությունը, այլ նաեւ Սիրիայի այժմյան վարչակարգն աջակցող երկրների` Ռուսաստանի եւ Չինաստանի […]

Նախագահն իր բլոգի այցելուին տուն է նվիրել

19-ամյա Նատալյա Վալդիվիեսոն, ով դարձել  է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի “Twitter”-ի էջի 3 միլիոներորդ այցելուն, որպես նվեր նախագահից տուն է ստացել: Աղջկա նոր տունը գտնվում է վենեսուելական Մարգարիտա կղզում, որը նրա ծննդավայրն է: Աղջիկը նախագահի միկրոբլոգում գրանցվել է մայիսի 28-ին, իսկ մայիսի 30-ին նրան եկել է շնորհավորելու պատվիրակությունը` նախկին պաշտպանության նախարարի եւ կղզու նահանգապետի թեկնածուի […]

Խաչիկ Հարությունյանը` սոցապնախարա՞ր

Henaran.am-ին հասած տեղեկություններով, ապագա կառավարության կազմում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար համառորեն շրջանառվում է ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանի թեկնածությունը: “Նման բան չկա: Ես պատգամավոր եմ, ի՞նչ գործադիր”,-մեկնաբանելով այս տեղեկությունը` Henaran.am-ին ասել է Խաչիկ Հարությունյանը:  Դիտարկմանը, թե նման հեռանկար չի՞ տեսնում, Խաչիկ Հարությունյանը պատասխանել է.” Ի՞նչ հեռանկար, երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ: Կարճաժամկետ` չեմ տեսնում, երկարաժամկետ` չգիտես ով որտեղ […]

ՀՀ նախագահը ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան […]

ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Մայիսի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Այգեպար բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժե Աբերլեն: Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական […]

Սամվել Ալեքսանյանը քառասուն հազար հատ պաղպաղակ է պատվիրել

ԱԺ պատգամավոր Սամվել  Ալեքսանյանը հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը քառասուն հազար հատ պաղպաղակ է բաժանելու երեխաներին: “Մենք պատվիրել ենք “Թամարա” մառոժնին եւ երեւի “Գրանդ Քենդի” մառոժնին, որովհետեւ քանակը շատ մեծ էր: Հատուկ տարածքներում միջոցառումներ ենք անելու, էրեխեքը կհավաքվեն եւ կօգտվեն”,-այսօր լրագրողներին ասել է Սամվել Ալեքսանյանը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Վալերի Բրյուսովի շքանշանով

Մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ` բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելեց Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պատվավոր հյուրին ծանոթացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գիտա-տեխնիկական, կրթական, հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման ոլորտում Ներկայացուցչության գործունեության հետ: Քերոլայն Քոքսն իր հերթին կիսվեց  ռուս-բրիտանական եւ հայ-բրիտանական մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման ոլորտում իր փորձով: Տեղի ունեցավ […]

ԱԺ անդրանիկ նիստն ավարտվեց. մնաց կառավարության գործունեության ծրագրի քննարկումը

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը քիչ առաջ ներկայացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները: Ներկայացված բոլոր թեկնածուներն ընտրվել են: Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովների թիվը` տասներկու հանձնաժողով, չի փոխվել:  ԱԺ անդրանիկ նիստն ավարտվեց: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օրակարգի վերջին հարցին` կառավարության գործունեության ծրագրին հավանության տալու հարցին ԱԺ-ն կանդրադառնա այն ժամանակ, երբ կձեւավորվի նոր կառավարությունը եւ […]

Արտգործնախարարն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին

Մայիսի 31-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Պատրիկ Մըրֆիին: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մըրֆին հանգամանալից զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: Այդ առումով Հայաստանի արտգործնախարարն ուշադրություն հրավիրեց ադրբեջանական կողմի տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը խարխլող քայլերի՝ ռազմատենչ հռետորաբանության, սպառազինությունների մրցավազքի, շփման գծում պարբերական սադրանքների վրա: Պատրիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի