15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապարի խաչը կօգնի՞ Վարդան Ղուկասյանի դեմ

Վերջին շրջանում մամուլը համառորեն գրում էր , որ երկար ժամանակ է ստուգումներ են իրականացվում  Գյումրու մանկավարժական ինստիտուտում, և ստուգումները պլանային չեն, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Ինստիտուտի ռեկտոր ԲՀԿ անդամ Վարդևան Գրիգորյանը /Գյումրիում նրան Ապար են ասում-խմբ./ Henaran.am-ի հետ զրույցում անհիմն համարեց մամուլի բարձրացրած աղմուկը նշելով որ “ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա ,պարզապես հարկային մարմինները իրականացնում են իրենց հերթական ստուգումնեը,որը չեն իրականացրել արդեն երկու տարի”:

Առաջիկայում տեղի են ունենալու  Գյումրու քաղաքապետի ընտրությունները  և հավանական թեկանծուների շարքում շրջանառվում է նաև Վարդևան Գրիգորյանի անունը: Վերջինս մեզ հետ զրույցում  նշեց, որ “թեկնածություն առաջադրելը ինքնանպատակ չպետք է լինի, եթե կուսակցությունը որոշում ընդունեց, որ ես պետք է առաջադրվեմ, ուրեմն ամպայման կառաջադրվեմ,որևէ խնդիր չեմ տեսնում”:

Վարդևան Գրիգորյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի պաշտոնի համար իրեն առաջարկել են դեռևս 15 տարի առաջ: Իսկ ո՞րն էր հրաժարվելու պատճառը, կամ արդյո՞ք չէր հասունացել …

Գրիգորյանը ընդմիջեց մեզ, նշելով, թե  ինքը  միշտ էլ հասուն է եղել, պարզապես  “93թ շատ դժվար  ու ճակատագրական տարիներ էին գյումրեցիների համար ,ես գիտակցելով այդ ամենը, հրաժարվեցի պաշտոնից”:

Մեր այն հարցին` արդյո՞ք  Վարդևան Գրիգորյանը պատրաստ է պայքարել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ նույն հարթության վրա, ասում են` նա “մինչեւ վերջ” գնալու է,  ԲՀԿ-ական ռեկտորը նշեց.

“Գիտեք անհաղթահարելի կամ չհաղթահարվող միայն Աստվածն է, եթե կուսակցությունը առաջադրում է իմ թեկնածությունը, իհարկե պատրաստ եմ: Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչ է նշանակում կուսակցական լինել, դա ամեն մեկի  համար իր խաչն է, որ ամբողջ կյանքում պետք է տանի”:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ