25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում շահագործման հանձնվեց Զամառլուի կամուրջը

Ապրիլի 21-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոռիում մասնակցեց Զամառլու կամրջի բացման արարողությանը: Երկաթգծի Վանաձոր-Այրում հատվածում գտնվող Զամառլու կամրջի կառուցման աշխատանքները սկսվել են 2006-ին, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան մեկ միլիարդ դրամ: Հատկացված միջոցների մի մասը ծախսվել է հանրապետություն համապատասխան մետաղակառուցվածներ ներմուծելու եւ որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հետագայում շինարարությունը կոնսերվացվել […]

Սամվել Ֆարմանյանը Վլադիմիր Կարապետյանին առաջարկում է միասին հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ֆարմանյանն այսօր “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին գրառում է թողել, որում անդրադառնում է քարոզարշավի ընթացքին եւ նույն ընտրատարածքում իր մրցակից ՀԱԿ –ի կողմից առաջադրված Վլադիմիր Կարապետյանին հերթական առաջարկությունն անում:    Սամվել Ֆարմանյանը, մասնավորապես, գրում է.” Քարոզարշավն այսօր կիսվում է: Որպես պատգամավորության թեկնածու, ընդհանուր առմամբ […]

ՄԱԿ-ը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ, որը նախատեսում է դիտորդական խմբի անդամների թիվը 30-ից հասցնել 300-ի, տեղեկացնում է “Associated Press”-ը: Փաստաթղթի տեքստը կազմվել է ապրիլի 20-ին Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւի 2 տարբերակների հիման վրա: Բանաձեւը կքննարկվի այսօր` ապրիլի 21-ին: Համաձայն բանաձեւի տեքստի` նախնական 90 օրվա ընթացքում 300 դիտորդները կհետեւեն  […]

Հմայակը ինստիտուտի աշխատողներին անվանել է’Լֆիկի կանանց նման ծախու կանայք’

Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունները ամբողջությամբ զրպարտանք էին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում հայտարարեցին գործարար, ‘Հայհիդրոնախագիծ’ ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանը եւ ինստիտուտի երկարամյա գիտաշխատողները` պատասխանելով Հմայակ Հովհաննիսյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ երեկ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՔՄ տարածքը իր ձեռքից ուզում է խլել գործարար Սենիկ Ջուլհակյանը, ով ոչ մի գումար […]

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները վերջին ելույթներն են ունեցել

Վաղը` ապրիլի 22-ին Ֆրանսիայում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Ուրբաթը դարձավ վերջին օրը, երբ թեկնածուները կարող  էին  դեռ ընտրողներ գրավել, տեղեկացնում է “BBC”-ն: Գործող նախագահ Նիկոլա Սարկոզին ելույթ է ունեցել Նիցցա քաղաքի բնակիչների առջեւ, իսկ նրա հիմնական մրցակից սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը որպես վերջին կետ ընտրել է Բորդո քաղաքը: Սոցիոլոգները պնդում են, որ նրանցից ոչ մեկն […]

Սերժ Սարգսյանի հետ` նույն վագոնում

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու եւ Տավուշի մարզերում է: Լոռիում նա առաջինը կմասնակցի Զամառլուի կամրջի բացման արարողությանը: Նախագահը եւ նրան ուղեկցողները “Վանաձոր” երկաթուղային կայարանից գնացքով կմեկնեն կամուրջ: Վանաձորի կայարանում էր նաեւ Հայաստանի  Դեմոկրատական կուսակցության նախագահ  Արամ Սարգսյանը, որը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ նախընտրական քարոզչություն չի իրականացնելու կայարանում կամ Զամառլուի կամրջի մոտ. […]

Կիրակի օրը թաղելու են օլիգարխներին

Այսօր ‘Մենք ենք այս քաղաքի տերը’ քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիները կիրակի օրը, ապրիլի 22-ին, թաղելու են օլիգարխիան: Օլիգարխիայի հուղարկավորությունը հավուր պատշաճի եւ էկոլոգիապես մաքուր եղանակով կազմակերպելու համար ՀՀ ինքնորոշված քաղաքացիների կողմից ստեղծվել է Արարողակարգի հանձնաժողով: Օլիգարխիայի դին հրաժեշտի համար կդրվի Մաշտոցի պուրակում: Ժամը 12:30-ից կսկսվի քաղաքացիական […]

“Բը ասում ին համերգ ա հլնելու, բը հուրա՞ համերգը” … քարոզարշավ Գավառում

Գավառում երեկ միանգամից երկու կուսակցություն էր եկել քարոզարշավի: Նախ, ընտրողների եւ  գաղափարակիցների հետ հանդիպեցին Հայաստանի դեմկուսի ներկայացուցիչները: Մասնավորապես կուսակցության ներկայացուցիչ Լենսեր Աղալովյանը ասաց, որ իրենց “ մեծապես տխրեցրել է երբեմնի հարուստ Գավառի ու գավառցիների այսօրվա թշվառ վիճակը”: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսեց սոցիալական խնդիրներից` անդրադառնալով  աշխատատեղերին ու սպառողական զամբյուղին: Նա առաջարկեց չգործող հիմնարկներն ու ձեռնարկությունները ազգայնացնել: […]

Ծառուկյանը խոստովանել է, որ զենք է կրել. Հրապարակ

Թերթը գրում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հաստատել է, որ Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանն իր մոտ ատրճանակ է եղել: “Ուրեմն իմացեք, որ նա էլ է եղել, նա էլ: Եթե զենքով եմ ման գալիս, վախենում եմ գլխիս մի հատ փորձանք կբերեք: Գրել են՝ Ծառուկյանի մոտ ատրճանակ կար, ժողովուրդը Ծառուկյանին սիրում ա, Ծառուկյանն էլ՝ ժողովրդին”,- […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը չմեկնաբանեց “Ժառանգության” քայլը, քանի որ չի հասկանում

Այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությամբ ստեղծված  միասնական շտաբին ու նշեց, որ չափազանց կարևորում է շտաբի գործունեությունը: Նա հայտարարեց, որ այն միջոց կարող է դառնալ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելու եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: Նա նշեց, թե շտաբում ընդգրկված կուսակցությունները ժամանակին “ամուսնացել են”, պայքարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի