20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վստահեցին ՀՀԿ-ին

Հուլիսի 8-ին Լոռու մարզի Սարամեջ, Խնկոյան, Սարչապետ, Ահնիձոր համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Սարամեջում և Սարչապետում միաժամանակ անցկացվեցին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի, Խնկոյանում և Ահնիձորում` համապատասխանաբար միայն համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների, Սարչապետի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Բորիս Բարոյանը: Համայնքի 1 709 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են
685-ը: Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 663 ընտրող, դեմ` 18-ը: 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Սարամեջի գյուղապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Նրա օգտին քվեարկել է 372 ընտրող: Մյուս թեկնածուն` գյուղապետարանի սանտեխնիկ, անկուսակցական Համեստ Տեր-Ավագյանը, ստացել է 45 քվե:
1 024 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 423-ը: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ի տարբերություն վերոհիշյալ 2 համայնքների, Խնկոյանի գյուղապետի ընտրություններում գործող գյուղապետ, անկուսակցական Վարուժան Համբարձումյանն իր մրցակցից 2 քվե պակաս է ստացել: Գյուղապետի օգտին քվեարկել է 65 ընտրող, իսկ անկուսակցական Արթուր Ղազարյանի օգտին` 67-ը: Համայնքի 223 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 138-ը: 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք: Հաղորդում է “Փաստինֆո”-ն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ