13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում

Առնվազն 20 մարդ զոհվել  եւ 50-ը վիրավոր են Սիրիայի Իդլիբ քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող ձիթապտղի բուսայուղի գործարանի ռմբակոծման հետեւանքով, հաղորդում է “Reuters” գործակալությունը:  Ակտիվիստների խոսքով` կառավարական զորքերն այս անգամ եւս օգտագործել են այսպես կոչված “տակառիկ-ռումբեր”, որոնց մեջ ոչ միայն վառելանյութ կա, այլ նաեւ մետաղական մաս, ինչը մեծացնում է պայթյունի ծավալը: Նրանք նաեւ պնդում […]

Քաղաքական դաշտի անորոշությունը նախկինին թույլ չի տալիս կողմնորոշվել առաջադրման հարցում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արմեն Մելիքյանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նախագահական ընտրություններում իր առաջադրման վերաբերյալ: ‘’Ես դեռ որոշումս չեմ կայացրել, անպայման կհայտարարեմ’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը: Հարցին, թե ինչից է կախված նրա առաջադրումը, Մելիքյանը պատասխանեց` իրավիճակի վերլուծությունից: Նրա խոսքով` քաղաքական դաշտում անորոշությունը թույլ չի տալիս կողմնորոշվել սեփական առաջադրման հարցում: Սակայն Մելիքյանը չմասնավորեցրեց, թե կոնկրետ որ […]

Հայաստանում երեխաների շուրջ 50 %-ն աղքատ է

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (UNICEF) հրապարակել է ”Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2012թ.” զեկույցը, ըստ որի` Հայաստանում 18 տարեկանից ցածր երեխաների 4.7 տոկոսը ծայրահեղ աղքատ է և 41.9 տոկոսը՝ աղքատ:  Հայաստանում մանկական աղքատության ցուցանիշի աճ է նկատվում 2010թ. համեմատ (ծայրահեղ աղքատ երեխաների 3.7 տոկոսը, աղքատ երեխաների 41.4 տոկոսը): Զեկույցում նշված է, որ հաշմանդամություն ունեցող երեխաները […]

Էրդողանը հայտնվել է ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտնվել է աշխարհի ամենաազդեցիկ մուսուլմանների տասնյակում, հաղորդում է “Росбалт”-ը: Հորդանանի Թագավորական իսլամական ստրատեգիական ուսումնասիրությունների կենտրոնի կազմած աղյուսակում Էրդողանն զբաղեցրել է 2-րդ տեղը: Նախորդ տարի նա 3-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` 27-րդ: Այս տարի ազդեցիկ մուսուլմանների ցանկը գլխավորել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդել Ազիզ […]

Մինչ Օսկանյանը վեհաշունչ և բոցկլտուն ճառեր է ասում

Ֆեյսբուքում շարունակվում են մեղադրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի որդուն, որ վերջինս չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: Ֆեյսբուքցիներից այս անգամ Վահան Ղուկասյանն է անդրադարձել այս թեմային` ընդգծելով, որ հետաքրքիր կլիներ այս թեմայի շուրջ լսել հենց Օսկանյանի տեսակետը: ”Ինձ համար անակնկալ բացահայտում էր, որ ”Միկա ցեմենտ” ընկերությունն արդեն երկու տարի է, ինչ […]

ԱՄՆ-ի եւ Վրաստանի համագործակցությունն էլ ավելի կխորանա. Իվանիշվիլի

Վրաց-ամերիկյան հարաբերությունները նոր իշխանությունների օրոք ավելի են խորանալու: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի 2-րդ տեղակալ Էրիկ Ռուբինի հետ հանդիպումից հետո: Վերջինս Վրաստան է ժամանել Վրաստանի եւ ԱՄՆ-ի ստրատեգիական համագործակցության խարտիայի շրջանակներում գործող անվտանգության եւ պաշտպանության աշխատանքային խմբի հանդիպմանը, գրում է “Новости-Грузия” կայքը: “Հանդիպումը ջերմ եւ ընկերական […]

Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը ICAPP համանախագահներին

Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ICAPP) 7-րդ Գլխավոր ասամբլեայում ընդունված՝ “Բաքվի հռչակագրի” կապակցությամբ սույն թվականի նոյեմբերի 25-ին “Ժառանգություն” կուսակցության նախագահի կողմից պաշտոնական բողոքի նամակ է ուղարկվել ICAPP համանախագահներ Խոսե դե Վենեցիային եւ Չունգ Իու-Յոնգին, կազմակերպության քարտուղարությանը, նաեւ Ասամբլեայի մասնակից պատվիրակներին` ի գիտություն: Նամակում պրն Հովհաննիսյանը պաշտոնապես եւ գրավոր ձեւակերպել է իր բանավոր դիտողությունները, որ հայտնել […]

Անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերն են քննարկել

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը քննարկել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության “Ռոսգրանիցա” պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, պայմանավորվածություններ են ձեռք բերել նախատեսվող աշխատանքների իրականացման վերաբերյալ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի