18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդկությունը Ձեզ հիշելու է որպես մարդասպանին արդարացնող մարդու. Հրայր Թովմասյանը` հունգարացի կոլեգային

Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարար, պարոն Թիբոր Նավրաչիչ Պարոն Նավրաչիչ Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը: Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 […]

Իշխանության պատասխանատվության հարցը

ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել` Սաֆարովի ներման առնչությամբ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. Հայաստանի հասարակությունն այսօր ցնցող լուր ստացավ այն մասին, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի որոշմամբ։ Այսպիսով, […]

Համբերությունը կյանք է. ՕԵԿ նախագահ

Օգոստոսի 30-ին երեկոյան, երբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստն էր ընթանում, “Օրինաց երկրում” էլ կուսակցության քաղխորհդի նիստն էր: ՕԵԿ-ի դեմքերն էին արձակուրդից վերադարձել եւ քննարկման բազմաթիվ հարցեր էին կուտակվել: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հիմնականում խոսվել է առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՕԵԿ դիրքորոշման մասին: ՕԵԿ-ական փոխնախարարների նշանակման մասով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը թիմակիցներին ոգեւորել եւ հորդորել մի […]

Ընդդիմության գլխավոր խնդիրը

Նախընտրական աշունը եւ 2013 թ. նախագահական ընտրություններին նախորդած հատվածը թեեւ  թեժ կլինի, բայց քաղաքական ուժերի միջեւ պայքարը լուրջ սրացումներով չի դրսեւորվի: Այս  կարծիքին է ԱԺ  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: “Ժառանգությունը”, Ռուբեն  Հակոբյաանի խոսքով, ակտիվ մասնակցություն կունենա նախագահական ընտրություններին:  Նախագահական ընտրություններին “ժառանգությունը” կմասնակցի սեփական թեկնածուո՞ վ` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, թե՞ գուցե այլ քաղաքական ուժերի հետ միավորում կկազմի: […]

Հրատապ. Երեւանը քննարկում է Հունգարիայի հետ հարաբերությունները շարունակելու հարցը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը: ՀՀ Ազգային անվտանգության […]

Բուդապեշտը մեկնաբանում է Սաֆարովի էքստրադիցիան

Ադրբեջանը Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությանը հավաստիացրել է, թե Ռամիլ Սաֆարովի պատժաչափը չի փոխվի, սակայն հունգարական իրավապահները գիտակցել են, որ արտահանձնումից հետո Սաֆարովի պատժաչափը տնօրինվելու էր բացառապես ադրբեջանական օրենսդրությամբ: Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարությունը “Արմենպրես”-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը: Նախարարությունը, վկայակոչելով Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. […]

Սա լավ նշան չէ. Նիկոլ Փաշինյան

ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլ Փաշինյանը /վերջինս  հայտարարությամբ հրաժարվել է այդ պաշտոնից/կարծում է, որ էթիկայի հանձնաժողովի հետագա գործունեության համար լավ նշան չէ այն փաստը, որ հանձնաժողովը մերժեց քաղաքացուց ստացված առաջին դիմումը: Այսօր հանձնաժողովի նիստից հետո անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի /Յուվեցի Կարո/ դեմ ուղղված դիմումը մերժելու մասին հանձնաժողովի որոշմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է.” Ինձ համար […]

Եկել է կոնկրետ գործողություններ կատարելու ժամանակը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագրի իրականացման հեռանկարի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության խորհրդի անդամներ, բարձրագույն դատական ատյանի և դատական իշխանության այլ ներկայացուցիչներ: Դատական իշխանության ներկայացուցիչներին ներկայացվել են Հանրապետության ղեկավարի հանձնարարությամբ Նախագահի աշխատակազմում ուսումնասիրված՝ վերջին հինգ տարում կարգապահական քաղաքականության իրականացման օրինաչափությունները, […]

Ներողություն է խնդրում հայերից

Ֆեյսբուքի հայկական տիրույթը ալեկոծվում է մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման մասին լուրից: Բազմաթիվ կազմակերպություններ ակտիվ մասնակցության կոչ են անում առաջիկայում Երեւանում անցկացվելիք բողոքի ակցիաներին: Մարդիկ իրենց խորը հիասթափությունն են հայտնում հունգարական կառավարության քայլ շուրջ: Մինչ այդ մարդասպանը հերոսացվում է հայրենքիում. մեկը մյուսին հետեւում են ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը` նվիրված “ազգային հերոսին”, ով հոխորտում է` այսուհետ էլ […]

Էթիկայի հանձնաժողովը Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ դիմում չի ստացել

“Հանձնաժողովի որոշումը չպետք է լինի արհեստական: Հանձնաժողովը պետք է կայացնի  այն որոշում,ը որը համարում է ճիշտ եւ դրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք շատ հավասարակշռված հանձնաժողով”,-այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստից հետո ասել է հանձնաժողովի նախագահ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: “Երկու դեպքում էլ հանձնաժողովը  համարել է, որ այդ հարցերը ենթակա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի