02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիլլարի Քլինթոնը չի լքի պետքարտուղարի պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը չի լքի իր պաշտոնը մինչեւ որ Սենատի առջեւ հաշվետվություն չտա Լիբիայում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարած իսլամիստների հարձակման մանրամասների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, գրում է  “Росбалт”-ը:

Հիշեցնենք, որ 2012-ի սեպտեմբերի 11-ին Բենղազիում տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետեւանքով զոհվեց Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը: 

Պետդեպի նախնական պնդման համաձայն` հանցագործությունը կատարվել էր տեղի վրդովված բնակիչների կողմից, որոնց զայրույթի պատճառն Մուհամեդ մարգարեի մասին ԱՄՆ-ում նկարահանած ֆիլմն էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանցագործության պատասխանատուն ահաբեկչական խմբավորումն է, որն օգտվել է այն փաստից, որ հյուպատոսությունն ինչպես հարկն է չի հսկվել: 

2012-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ մեղադրեցին դեմոկրատներին` նշելով, որ Սթիվենսի մահը նրանց վարչակարգի անփութության արդյունքն է: Ի պատասխան` Հիլլարի Քլինթոնը պատասխանատվությունը վերցրեց իր վրա` հայտարարելով, որ նախագահ  Բարաք Օբաման չի միջամտում դեսպանությունների անվտանգության ապահովման հարցերին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ