10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Բագրատյանին անիծո՞ւմ են

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ նախագահական ընտրություններում հաղթելու, նույնիսկ մի քանի տոկոս ձայներ հավաքելու հնարավորություն ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը չունի:

՛՛Հրանտ Բագրատյանը շանսեր չունի, երբեք չի ունեցել և չի էլ ունենա, որովհետև ով ապրել է իր վարչապետի պաշտոնավարման տարիներին,  մինչ հիմա անիծում է այդ տարիները՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շաքարյանցը: Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանն ունեցել է այնպիսի վարչապետներ, ովքեր քիչ թե շատ հաջող գործունեություն են ունեցել, սակայն դա չի վերաբերում Բագրատյանին:

՛՛Նա չի կարող լինել նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ հավասարազոր թեկնածու կամ քաղաքական առումով առանձին անձ, ով ունի սեփական կարծիք: Նա կցորդ է ցանկացած իշխող ուժի՛՛,-նկատեց քաղաքագետը: Նրա կարծիքով՝ նախկինում վարչապետ լինելն առավելություն չէ, պետք է թեկնածուն որևէ գործ արած լինի: Այդ ժամանակ կարելի է խոսել նրա արժանի թեկնածության մասին:

՛՛Արդեն շատ տարիներ են անցել նրա պաշտոնավարումից, բայց ինչ ինքնուրույնությամբ է աչքի ընկել, բազմաթիվ հարցազրույցներ ու մամուլի ասուլիսներ է արել միայն՛՛,-ասաց Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետը վստահ չէ, սակայն կարծում է, որ ՀԱԿ-ը նույնիսկ գաղտնի չի աջակցի Բագրատյանին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ