13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆին չի նահանջելու

՛՛Ես պատրաստ եմ լինել այդ հավաքական թեկնածության մասնիկը, այստեղ միասնական կախարդական թեկնածուի հարցը չէ, եթե տեսնենք, որ իսկապես կարելի է դուրս գալ այս իրավիճակից, ես կարող եմ և այդ հավաքականի մեջ լինել՛՛,-այսօր լրագրողներին ասաց ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն միաժամանակ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ միասնական թեկնածուի շուրջ հավաքվելը հերթական պարտությունը կլինի ընդդիմության համար: Ինչ վերաբերում է […]

ՀԱԿ-ը նամակ կգրի Հովիկ Աբրահամյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության համակարգող Լեւոն Զուրաբյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, տեղեկացրեց, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը մինչեւ ուրբաթ օրը խմբակցության անունից  նամակ կներկայացնի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը արտահերթ նստաշրջանով քննարկելու մասին: Զուրաբյանը նշեց, որ այս նստաշրջանում, դա իրականացնել արդեն չի լինի, բայց  համաձայն ԱԺ կանոնակարգ […]

Ջհանգիրյանն ուզում է պարզ ճակատով նայել մարտի մեկի զոհերի հարազատներին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախագծի քննարկումը, որին ներկա են նաեւ տասը զոհերի հարազատները: Նախագծի ներկայացմանը հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատհգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը  պատասխանելով հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հարցերին,  նշեց, որ իր նպատակն այն է, որ, ի վերջո, քաղաքական մեծամասնությունը կարողանա բռունցքը խփել […]

Րաֆֆիի խորհուրդը Ծառուկյանին

Մինչ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  գտնվում էր Բաքվում, կուսակցության խոսնակը հայտարարեց, որ այս ընթացքում Հովհաննիսյանի ելույթը շատ է քննադատվել ԲՀԿ-ական լրատվամիջոցների կողմից: Այսօր լրագրողները ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարից հետաքրքրվեցին, թե ինչպիսին են հարաբերությունները ՛՛Ժառանգության՛՛ ու ԲՀԿ-ի միջև: ՛՛Ես տեղեկացել եմ, թե ով ինչ է գրել, ով ինչ է ասել, ավելի շատ զորակցություն է եղել անկախ նրանից, թե […]

Ո՞վ, եթե ոչ ես. Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Բեյրութում հանդիպում է ունեցել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր ելույթում Նախագահը նշել է, որ մշտապես հպարտանում է Լիբանանի՝ ամուր, կենսունակ ու ստեղծագործ հայկական համայնքով և մեծ ուրախությամբ ու հոգու ջերմությամբ է ամեն անգամ այցելում Լիբանան, հանդիպում այնտեղ ապրող մեր հայրենակիցներին: Հայ-լիբանանյան բարեկամությունը, Սերժ Սարգսյանի խոսքով, հիմնված […]

Գագոյի որոշումից հետո

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ՀԱԿ-ի քաղխորհրդի  հեղինակավոր անդամները առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից պահանջել են կողմնորոշվել եւ հայտարարել, թե ՀԱԿ-ը ինչպես է մասնակցելու նախագահական ընտրություններին: “Սակայն, Տեր-Պետրոսյանը, իր ոճին համապատասխան ծխամորճն է ծխել եւ ասել, որ շտապել պետք չի”,-փոխանցում է մեր աղբյուրը: Մասնավորապես, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հորդորել է, որ մինչ Ծառուկյանի վերադարձը /վերջինս արտասահմանում է-խմբ./, պետք է […]

Նոր հանձնաժողովի ստեղծման քննարկմանը ներկա են մարտի մեկի զոհերի հարազատները

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հանձնաժողովի անդամների եւ 2008-ի մարտի 1-ին տասը զոհերի հարազատների մասնակցությամբ քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագիծը` ստեղծել 2008-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր ժամանակավոր հանձնաժողով: Ներկայացնելով նախագիծը, ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ  Սամվել Նիկոյանի գլխավորած նախին հանձնաժողովը միտված էր մարտի մեկի դեպքերի վերաբերյալ […]

Րաֆֆի Հովհաննիսյանը Բաքվում հայ ընտանիք չի գտել /վիդեո/

՛՛Ես չէ, որ պիտի արդարացնեմ իմ որոշումը գնալ Բաքու և ներկայացնել այն տեակետները, որ ես տասնամյակներ ներկայացրել եմ: Այնտեղ գնաց շատ կոնկրետ շոշոափելի գործընթաց, որի նպատակն էր վերջին րոպեներին մտցնել մի դարձվածք, որը գերակայություն է տալիս միջազգային սկզբունքին ու նեցուկ է կանգնում Իլյամ Ալիևի քաղաքականությանը՛՛,-այսօր լրագրողնբերի հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ամփոփելով Ասիայի […]

Ինչ է անելու Սաակաշվիլին՝ պաշտոնանկությունից հետո

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել է, որ չի լքի Վրաստանը նույնիսկ 2013-ին իր լիազորությունները վայր դնելուց հետո, գրում է “Росбалт”-ը:  “Ես անպայման մնալու եմ Վրաստանում նախագահի պաշտոնը հանձնելուց հետո, եւ քանի որ իմ քաղաքական ուժը չի հետապնդել ընդդիմադիրներին, հուսով եմ, որ կառավարող մեծամասնությունը նույն կերպ կվարվի”,-հայտնել է Սաակաշվիլին` հավելելով, որ ընտրողների տրամադրությունը շատ արագ է […]

Մարտի մեկի մասին հիշեին քաղաքական առեւտրի ընթացքում

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած ”Հայոց պատմության” դասագրքի վերաբերյալ ստեղծված իրավիճակը: ”Հայոց պատմության դասագրքի շուրջ ստեղծվող լրատվական աղմուկը ցավ է պատճառում: Համալսարանական կոլեկտիվի կողմից ներկայաված տեսակետը կարելի է չկիսել, քննադատել և վիճարկել միմիայն գիտականության հենքի վրա: Ակադեմիական ազատությունների սահմանափակման, այլակարծության ճնշման, քաղաքական հետապնդման այս յուրովի դրսևորումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի