Ֆավորիտի առկայությունը չի խանգարի, որ ընտրությունները մրցակցային լինեն. Դերենիկ Դումանյան /վիդեո/
‘’Այս տարի մենք ունենալու ենք ամենաթափանցիկ, ամենարդար ընտրությունները: Բոլորս միասին ականատես կլինենք, որ կունենանք միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ’’,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս տարվա փետրվարինն կայանալիք նախագահական ընտրություններին, լրագրողներն ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Հանրապետական նախարարը համոզմումնք է հայտնել, որ ՀՀԿ թեկնածու, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընտրությունների ֆավորիտն է, ինչը, սակայն չի կարող նշանակել, որ ընտրությունները մրցակցային չեն լինելու:
Նա նշել է, որ թեկնածուների շարքում կան քաղաքական ճանապարհ անցած գործիչներ՝ Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան, ովքեր բավականին փորձառու քաղաքական գործիչներ են, բայց ըստ Դումանյանի, նախ եւ առաջ ընտրողը պետք է տեսնի, թե նրանք ինչպես են կազմակերպում իրենց քարոզարշավը, ինչ քաղաքական կարգախոսներով են հանդես գալիս եւ ինչ ծրագիր են ներկայացնում հանրությանը:
Համամի՞տ է արդյոք Դերենիկ Դումանյանը ՀՀԿ-ում տարածված այն տեսակետի հետ, թե բոլոր մյուս թեկնածուները պետք է պայքարեն պատվավոր երկրորդ հորիզոնականի համար, առողջապահության նախարարն արձագանքել է. ‘’Ես չեմ կարծում, որ որևէ մեկը, նույնիսկ նշված թեկնածուները այդ մասին կասկածում են: Մենք համոզված ենք, որ մեր թեկնածուն, իհարկե ֆավորիտ է և հաղթող թեկնածու է: Իսկ դուք կասկածո՞ւմ եք’’: