19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քոչարյանն` այն “խելամիտներին”, ովքեր ամենուր իր ստվերն են փնտրում

ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին քաղաքական զարգացումներին: հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: “Վերջին շրջանի քաղաքական խմորումները, հատկապես ԲՀԿ-ի նախաձեռնությունը բնականորեն լայն արձագանք գտան թե հասարակության մեջ և թե մամուլում: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով խնդրեցինք Ռոբերտ Քոչարյանին` պատասխանել այն հարցին, թե ինքն ի՞նչ առընչությունն ունի այդ քննարկումների նախաձեռնության հետ, և […]

Վարչապետը ողջ-առողջ է եւ շարունակում է պաշտոնավարել, իսկ ԿԲ նախագահը` վատառողջ է

Խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել երեկ մեկնարկած երկու հազար տասներեք թվականի պետբյուջեի նախագիծը, որը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ֆինանսների նախարարին ԱԺ ՀԱԿ խմբակցութան պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու վարչապետը չի ներկայացնում բյուջեի նախագիծը: “Գուցե հրաժարական է տվել, գաղտնի եք պահում”,-նկատեց պատգամավորը` հավելելով,լ, թե չի եղել մի դեպք, երբ բյուջեն վարչապետը […]

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը չի գերազանցում 27%-ը

 “Լիարժեք կյանք” Հ/Կ-ը հարցումներ է անցկացրել չորս մարզերում՝ Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնում և Շիրակում: Այս հարցումն ոււղղված է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների բացահայտմանը: Հարցումն անցկացվել է 2012թ-ի 1-ին կիսամյակում: Հարցման է ենթարկվել 526 անձ: Արդյունքներն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրին կազմակերոպության տնօրեն Սուրեն Մաղաքյանը և հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը: Հարցվածների 55%ը […]

Հունաստանը եւս 32,6 մլրդ եվրո օգնության կարիք ունի

2013-2016-ին Հունաստանի բյուջեի դեֆիցիտի կրճատման համար կպահանջվի եւս 32,6 մլրդ եվրո, հայտնում է “Bloomberg”-ը: Նախօրեին Բրյուսելում մեկնարկած Եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպմանը քննարկվում է Հունաստանին եւս 2 տարի տրամադրել` բյուջեի կայունացման եւ երկրին 32,6 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու համար: Հունաստանի պարտատերերի “եռյակի”` Եվրոպական Կենտրոնական բանկի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի գնահատականների համաձայն` երկրին հավելյալ 2 տարի տրամադրելու […]

ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի նամակը

Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը` որպես ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի եւ Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ստահոդ քարոզարշավ է ծավալել Ստեփանակերտի օդանավականայի վերագործարկման վերաբերյալ` նպատակ ունենալով ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ արդարացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման` Ադրբեջանի  կողմից  իրականացվող քաղաքականությունը: […]

“Ժառանգությունում” ԲՀԿ-ի մասով կարծիքները տարբեր են

“Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ի տարբերություն նույն կուսակցության անդամ, ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի, կարծում է, որ ԲՀԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաները անլուրջ լինել չեն կարող: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշել է Արմեն Մարտիրոսյանը: “Այդ կոնսուլտացիան  անլուրջ չի կարող լինել, որովհետեւ երկու քաղաքական ուժեր քննարկում են օրակարգային խնդիրներ”,-ասել է նա: Ուշագրավ է, որ Արմեն Մարտիրոսյանը […]

Պարսից ծոցի երկրները ճանաչել են սիրիական ընդդիմության օրինավորությունը

Պարսից ծոցի երկրների Համագործակցության խորհուրդը ընդդիմադիր սիրիական կոալիցիան ճանաչել է որպես սիրիական ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ, հաղորդում է “AFP”-ը: Խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այդ կազմակերպությունը ջանքեր կգործադրի, որպեսզի մյուս արաբական երկրները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը, ճանաչի ընդդիմադիր բլոկի օրինական լինելը: Նա նաեւ հույս  է հայտնել, որ ընդդիմադիր կոալիցիոն բլոկի հայտնվելը կնպաստի Սիրիայում բռնությունները դադարեցնելուն […]

Հրանտ Բագրատյանը եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը փաստացի արդեն ՀԱԿ անդամ չեն

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որտեղ անդրադարձել է ՀԱԿ անդամներին: ‘Իմ ընկերներից Տիգրան Աբրահամյանը հարցնում է, թե ո՞ւմ անունից է Զուրաբյանը բանակցում ԲՀԿ-ի հետ, եթե ոչ՛ կառավարման համակարգի և ո՛չ էլ ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցերում ՀԱԿ-ում չկա համաձայնություն (որպես օրինակ հիշատակվել են Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի դիրքորոշումները): Վստահ եմ, որ Տիգրանի […]

Սերժ Սարգյանն ու Ֆրանսուա Օլանդը հիմնականում խոսել են ամենակարեւոր հարցի մասին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 11-ի երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Փարիզի “Օռլի” միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Նախագահները գոհունակությամբ փաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև […]

Շունչները պահած սպասում են, թե Մոսկվայից ինչ որոշում թեւի տակ առած կգան. Քոքոբելյանը տեխնոլոգիաներին կուլ չի գնա

Ներկայացնում ենք Henaran.am-ի  հարցազրույցը “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: –Պարոն  Քոքոբելյան, այսօր քաղաքական օրակարգ է նետվել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու խնդիրը: Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քաղաքական ուժերին նշված հարցերի շուրջ քննարկումների կոչ է անում: Ինչպիսի՞ն է “Ազատ դեմոկրատներ” –ի դիրքորոշումը: -Անկեղծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի