09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քոչարյանը շռնդալից կպարտվեր, Ծառուկյանի դեպքում այլ պատկեր կլիներ. Սադոյան

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի գնահատականը ներքաղաքական գործընթացներին խիստ բացասական է:  ՛՛Ես դեռ 2007-ին համոզված էի, որ ՀԱԿ-ի որոշ ղեկավարներ համարձակություն չեն ունենա լուրջ գործողությունների գնալու, ՀԱԿ-ի բախումը ՛՛Ժառանգության՛՛ հետ, սիլիբիլիները ԲՀԿ-ի հետ, և անընդունելի դիրքորոշումները, որ որդեգրել էր ՀԱԿ-ը, որ միակ ընդդիմությունը իրենք են, բերեց այս խայտառակ իրավիճակին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սադոյանը:

Վերջինիս հիասթափեցրել է նաև ՀՅԴ-ը, որը ըստ Սադոյանի, չհամարձակվեց  սեփական թեկնածուով հանդես գալ նածագահական ընտրություններին: ՛՛Այդ ուժի ուղղությունը պետք է հստակեցվեր: Ես ափսոսում եմ, որ ՀՅԴ-ը չփորձեց ներկայացնել իր տեսակետները առաջիկա հինգ տարվա համար՛՛:

Henaran.am-ի հարցին, թե արյդոք Սադոյանը ափսոսում է, որ ԲՀԿ-ը ևս չառաջադրեց իր թեկնածուին, պատասխանեց. ՛՛Կզարմանայի, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածու առաջադրեր, եթե ԲՀԿ-ի թեկնածուն պետք է լիներ Ռոբերտ Քոչարյանը, նա շռնդալից կպարտվեր, եթե առաջադրվեր Ծառուկյանի դեպքում այլ պատկեր կլիներ, բայց ճիշտ վարվեց ԲՀԿ-ը, որ չառաջարկեց իր թեկնածուին, քանի որ հնարավորություն չուներ՛՛:

ԱԺԴ նախագահին զայրացնում են նաև անհայտ թեկնածուները: ՛՛Առիթից օգտվում են, որոշ բախտախնդիրներ, էպոսագետներ, հնարավորություն են ստանում երևալ հանրությանը, իրենց անձնական գովազդն անել՛՛,-նկատեց Սադոյանը:

Սադոյանի ղեկավարած ԱԺԴ-ն որևէ մեկին չի սատարելու: ՛՛Քանի որ իսկապես ողբալի քաղաքական դաշտի հետ գործ ունենք, մեր կուսակցության անդամներն ինքնուրույն պետք է որոշեն՛՛ ,-նշեց Արշակ Սադոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ