15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ընտրողները թքած ունեն. հոգեբան

”Ընտրողներն  ավելի շատ անտարբեր են ու հիասթափված, հիասթափություններ եմ նկատում մարդկանց մեջ”,-Henaran.am-ի հետ զրույցում ընտրողների նախընտրական տրամադրություններն այսպես բնորոշեց հոգեբան Սամվել Խուդոյանը:  Նրա խոսքով` նույնիսկ ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ պայքարելու ցանկություն չկա:

”Հատուկ տենց հակատրամադրություն ու  լարվածություն չկա, ավելի շուտ թքած ունենալու և իրավիճակը փոխելու անկարողության զգացում եմ  նկատում”,-մանրամասնեց հոգեբանը: Իսկ ընդդիմադիր ընտրազագնվածը հիասթափված է հենց ընդդիմությունից, քանի որ վերջինս որոշեց թեկնածու չառաջադրել նախագահական ընտրություններում և նման կերպ գործող նախագահն իրեն արժանի թեկնածու չունի: ”Ուրիշ ռեալ թեկնածու էլ չկա, հակադրվող ընդդիմադիր թեկնածու էլ չեն տեսնում: Սերժ Սարգսյանի հետ պայքարելու ունակ թեկնածու չեն տեսնում”,-ընդգծեց Խուդոյանը:

Իսկ անհայտ թեկնածուները, ըստ հոգեբանի` ծիծաղ են առաջացնում: ”Նրանք ընդհանրապես ծիծաղի առարկա են դարձնում ընտրությունները: Այդ թեկնածուներն իրենց վրա կարծես թե շոուի իրականացման միսիա են վերցրել, ոչ ոք նրանց լուրջ չի ընդունում, դա էլ ավելի է արժեզրկում ընտրությունը ու մարդիկ գտնում են, որ իրական պայքար չկա”,-եզրափակեց Սամվել Խուդոյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ