23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆին էլ գիտի, Տեր-Պետրոսյանն էլ

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի համար զարմանալի ու անսպասելի չէր նախագահական ընտրություններում տասից ավելի թեկնածուների ի հայտ գալը: ”Մեզ մոտ նմանատիպ դեպքեր եղել են, սա աննախադեպ չէ, սկզբից տասնհինգն այդքան էլ կարևոր ու զարմանալի չէ, վերջում մնում է չորսը կամ հինգը,  ավելի տարօրինակ ընտրություններ են եղել մեզ մոտ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Համեմատելով այլ երկրների հետ` քաղաքագետը նշեց, որ Անդրկովկասյան երկրներում միշտ էլ թեկնածուները բազմաթիվ են լինում: Եվրոպական երկրներում պատկերն այլ է լինում, քանի որ այնտեղ գրեթե բացակայում է ստվերային տնտեսությունը:   

Շաքարյանցը վստահ է, որ փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ելքը որոշված է, և առաջին տեղի համար պայքար չի նախատեսվում: ”Քիչ թե շատ վերապահումներով պայքար  կլիներ այն դեպքում, եթե առաջադրվեր ԲՀԿ առաջնորդը”,-նկատեց նա:

Սակայն պատկերը չէր փոխվի, եթե առաջադրվեր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: ”Տեր-Պետրոսյանը հենց այդ պատճառով էլ չի առաջադրվել, քանի որ հասկանում էր, որ ձայներ չի հավաքի”,-ընդգծեց Շաքարյանցը: 

Քաղաքագետի խոսքով, ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս շատ լավ գիտակցում է, որ չի կարող զգալի ձայներ ստանալ, սակայն նա ամեն դեպքում որոշեց առաջադրվել:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ