11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տեղեկությունը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է Հանրապետության Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, փաստելով հետևյալը. Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3: Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է: Թիվ 3 […]

Քոչարյանը զանգել է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ առաջիկա օրերին գտնվելու է արտերկրում: Այս մասին Henarana.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: “Ասեմ, նա քվեարկության օրն էլ Հայաստանում չի եղել, բայց պարոն Քոչարյանն անձամբ զանգահարել եւ շնորհավորել է Հայաստանի նախագահին՝ վերընտրվելու կապակցությամբ”,-ասաց Սողոմոնյանը:

Պահանջում են անմիջապես դադարեցնել ընտրությունների արդյունքների վերահաշվարկը

ՀՀ ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 19 փետրվարի, 2013թ. դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում “դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ” (ԸՕ […]

Մարդիկ փորձում են “ոչ” ասել վարչական ռեժիմին եւ քրեաօլիգարխիկ բարոյականությունը. ազգագրագետ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին անդրադառնալով` նշեց, որ բուն ընտրության օրը առաջին հերթին աչքի զարնվողն այն էր, որ չէր երեւում խախտումների վերաբերյալ իշխանության բարձրացրած որեւէ խնդիր, փոխարենը, ընդդիմությունը  բարձրաձայնեց գործող նախագահի կողմնակիցների կողմից տեղ գտած մի շարք խախտումների: Նրա խոսքով, մյուս ուշագրավ փաստն այն է, որ անընդհատ շեշտվում էր […]

Րաֆֆու հանրահավաքի “դրայվը” այն չէր

Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով ընտրական գործընացները, ասաց, որ իր սպասելիքները արդարացան,և ընտրություններն ավարտվեցին մեկ փուլով: “Իմ կանխատեսումը, թե Սերժ Սարգսյանը կհավաքի մոտ 60% ձայն, իրականացավ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների առնչությանմբ ես կարծում էի 30%, սակայն նա հավաքեց ավելին: Հետաքրքիր էր այն, որ Կապանում հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը”,-նկատեց քաղաքագետը: Քաղաքագետը կարծում […]

Րաֆֆու երկու տարբերակը

 “Մենք իննսունհինգ-իննսունվեցին մտանք սխալ ցիկլի մեջ: Այս ընտրությունները պետք է այդ ցիկլի ավարտը լինեն’’,- այսպես է կարծում Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:  Ընդիմության երբեմնի առաջնորդը համոզված է, որ հաջորդ ընտրությունները, լինեն խորհրդարանական , թե նախագահական, պետք է ամբողջությամբ վերահսկվեն ժողովրդի կողմից եւ մարդիկ պետք է իրենց ձայնը […]

Քսանհինգ տարվա պատմությունն այսօր մոռացվել է. Վազգեն Մանուկյան

Երրորդ հանրապետության պատմությունն սկսում է ոչ թե այն թվից, երբ մենք ֆորմալ անկախություն ստացանք, այլ 88-ի փետրվարից , երբ ժողովուրդն առաջին անգամ ոտքի ելավ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ եւ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` նկատելով, սակայն, որ քսանհինգ տարվա  պատմությունն այսօր մոռացվել է: Այդ պատճառով է մեկը […]

՛՛Րաֆֆին Երեւանի քաղաքապե՞տ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը համոզված է, որ նախագահական ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: ՛՛Երբեք այսքան միահամուռ ու իրարից չտարբերվող գնահատականներ չեն եղել միջազգային դիտորդների կողմից: Եւ նրանց, և մեր քաղաքացիների գնահատականները իրարից չէին տարբերվում՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասաց Մինասյանը: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքները, մասնավորապես առաջին ու երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուների […]

Մարթենսը շնորհավորում է գործող նախագահին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին

ԵԺԿ նախագահա Ուիլֆրիդ Մարտենսը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում վերընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է ԵԺԿ պաշտոնական կայքէջը: “Ես ջերմորեն շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին եւ անհամբերությամբ սպասում եմ նրան անձամբ շնորհավորելուն մարտի 14-ին կայանալիք ԵԺԿ ընդլայնված նիստին: Ես նաեւ գոհունակությունս եմ հայտնում այն կապակցությամբ, որ այս ընտրությունները երկրի ամենալավ կազմակերպված […]

Հանրահավաքի կարող են “գործուղվել” սադրիչներ

Ուշադրություն այսօրվա հանրավաքի բոլոր մասնակիցներին: Կոչ եմ անում ձեր բոլոր քայլերում մնալ օրենքի շրջանակներում, զերծ մնալ հնարավոր սադրանքներից, իսկ նկատելու դեպքում՝ հայտնել հանրահավաքի կազմակերպիչներին: Չի բացառվում, որ հանրահավաքի կարող են “գործուղվել” սադրիչներ: Ուստի զգոն եղեք: Այսպիսի ուղերձ է հղել սոցցանցի հանրագրով “Ժառանգական” բլոգեր Իզաբելլա Աբգարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի