17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ նախագահն ընդունեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին /ֆոտո/

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Բունդեսթագի նախագահին եւ  շնորհակալություն հայտնելով իր հրավերը  ընդունելու եւ  Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ այցը մեծապես կնպաստի  ոչ միայն միջխորհրդարանական կապերի սերտացմանը, այլ նաեւ երկու երկրների եւ  ժողովուրդների բարեկամությանը, հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Նրա խոսքով` Եվրոպական ուղղությունը եւ եվրաինտեգրումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է եւ այդ տեսանկյունից եւս մեր երկիրը կարեւորում է համագործակցությունը Գերմանիայի հետ: Ազգային ժողովի նախագահը կարեւորեց Գերմանիայի հետ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը՝ որպես երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարեւոր լծակ: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը, երկկողմ  շփումների ակտիվացումը, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներակայացնող հարցերի շուրջ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով  հրավերի եւ ջերմ ընդունելության համար`ԳԴՀ Բունդեսթագի նախագահը մեծապես կարեւորեց միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը, շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը  շահագրգիռ է խորացնել եւ ամրապնդել Հայաստանի  խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նորբերթ Լամմերթի համոզմամբ` միջպետական հարաբերությունների ամրապնդման  գործում մեծ դեր է վերապահված  խորհրդարաններին: Նա կարեւոր համարեց ուղիղ շփումների ակտիվացումը, փոխայցերը, որպեսզի գերմանացի պատգամավորները  Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ  պատկերացումներ ունենան:  Բունդեսթագի նախագահը բարձր գնահատեց նշանակալի  առաջընթացը, որը գրանցել է Հայաստանը ժողովրդավարական գործընթացներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում  է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, փոխվստահության մթնոլորտի ստեղծումը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր նավթադոլարների շնորհիվ տարեց տարի աճող ռազմական բյուջեով, ռազմատենչ հայտարարություններով, շփման գծում դիպուկահարների կրակոցներով խոչընդոտում է հարցի խաղաղ կարգավորմանը,  տարածաշրջանում անվտանգության եւ խաղաղության հաստատմանը: Նա ցավով նշեց, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին: Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ  նաեւ  հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորմանը` նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար:

Նորբերտ Լամմերթը նույնպես կարեւորեց տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը ` նշելով, որ իր համար տեսանելի է, թե ինչպիսի  բարդությունների է բախվում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:  Վերջում ԳԴՀ Բունդեսթագի նախագահը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Նորբերտ Լամմերթը Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց  Ազգային ժողովի շենքում, եղավ  նիստերի դահլիճում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ