17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Վերջը, վերջը ինչ է լինելու”. հարց` Րաֆֆուն /ֆոտո/

Նոյեմբերյանում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը կրկին նկարահանում էին ոստիկանները: Henaran.am-ի հետ զրույցում ոստիկանության ավագ սերժանտ Արման Ալավերդյանն ասաց, որ նկարահանում են ոչ թե մարդկանց դեմքը, ինչի մասին հայտարարում են “Ժառանգության ” անդամները, այլ իրենց պարտականությունն են կատարում:

Ոստիկանը նշեց, որ իրենք անվտանգության ապահովման եւ ընդհանուր կարգուկանոն պահպանելու համար են նկարահանում: “Մենք դրա իրավունքն ունենք` ըստ 2007-ի 151 N որոշման 25-րդ կետի”,-ասաց նա:

Քիչ անց այստեղ ժամանեց “Ժառանգության” առաջնորդը, ով նշեց, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով ինքն այստեղ հավաքել է  512 տոկոս ձայն, իսկ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը` 40 տոկոս: Ելույթից հետո Հովհաննիսյանին մոտեցավ Նոյեմբերյանի բնակիչներից մեկը, ով Հովհաննիսյանին հարցրեց. “Վերջը, վերջը ինչ է լինելու”: Հովհաննիսյանը պատասխանեց` “վերջը հաղթանակն է լինելու”:

“Չեմ հավատում, ոնց եք հաղթելու, հեղափոխություն ա պետք, սենց ոչ մի բանի չեք հասնի”,-ասաց նա ու հավելեց, որ ինքը կռվի կողմնակից է: Հովհաննիսյանն արձագանքեց, թե չի թողնելու, որ արյուն թափվի: “Դե ուրեմն ոչնչի չեք հասնի”,-շեշտեց քաղաքացին: 

Henaran.amի հետ զրույցում մեկ այլ բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս հանրահավաքները պետք է ընտրության օրն սկսեին: “Պիտի նախկինում արվեին սրանք: Ինչ է, ինքը չգիտեր, որ կեղծվելու է եւ այսպես է լինելու: Կամացից արդեն ալիքը մարվում է: Հետո էլ ոչ մեկ չի գնա”,-ասաց: Մեկ այլ նոյեմբերյանցի էլ նշեց, որ “մի ծաղկով գարուն չի գա” եւ ընդդիմությունը պետք է միավորվի Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ