23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գյումրու ընտրողները` ՀՀ հաջորդ նախագահից. տեսաուղերձ-8 /վիդեո/

Տեսանյութում տնակային ավաններում բնակվող գյումրեցի ընտրողներն իրենց հուզող խնդիրներով, խնդրանքներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` այդ խնդիրների լուծման ակնկալիքով: Ներկայացնում ենք ՀՀ հաջորդ նախագահին գյումրեցի ընտրողների պահանջներն ու առաջարկությունները պարունակող` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութերի շարքի 8-րդ թողարկումը:

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

  Նախընտրական քարոզչության ամբողջ շրջանում ՀՀ նախագահի թեկնածուների, տարբեր քաղաքական ուժերի և կազմակերպությունների կողմից հաճախ հնչում են զինված ուժերում քարոզչության իրականացման, բանակի՝ ընտրության մասնակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: Հաշվի առնելով բոլոր այդ հարցերը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է քաղաքական բոլոր ուժերին.   ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածի համաձայն` “Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում […]

Վրաստանը հրաժարվում է Սաակաշվիլիից /վիդեո/

Վրաստանի 1 մլն 200 հազար քաղաքացիներ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որը պահանջում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անհապաղ պաշտոնանկությունը: Ստորագրությունները հավաքվել են մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից երկրի տարբեր մասերում եւ վկայում են այն մասին, որ  բնակչության մեծ մասն այլեւս չի ցանկանում Սաակաշվիլիին տեսնել նախագահի պաշտոնում, գրում է “pravda.ru”-ն: Համաներման շնորհիվ ազատ արձակված քաղբանտարկյալները դիմել […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Թբիլիսիում մեկնարկած Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ընդլայման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արեւելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների պատվիրակությունները: Հանդիպմանը քննարկվեցին Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվեցին […]

Ես ինքս չեմ մասնակցելու քվեարկությանը և չեմ ընդունելու ընտրությունների արդյունքները. նախագահի թեկնածու

”ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես, ասվում է. ’’Ի գիտություն ՀՀ քաղաքացիների, ՀՀ իշխանությունների և ընտրությունների դիտարկումն իրականացնող դիտորդական առաքելությունների, քարոզարշավի առաջին իսկ օրը` 2013թ. հունվարի 21-ին հայտարարեցի, որ գալիք նախագահական ընտրությունների օրինականությունը վտանգված է, քանի որ, նախորդ համապետական ընտրությունների օրինակով, այս ընտրությունները ևս կարող են կեղծվել  Հայաստանից հեռացած քաղաքացիների ձայներն […]

Րաֆֆին պատռեց Սերժ Սարգսյանի նկարը /ֆոտո, վիդեո/

Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ` փետրվարի 13-ի ուշ գիշերը Ապարանում էր: Նա փողոցում զրուցեց տեղացիների հետ, ապա մտավ մարդկանց տները: Դրանցից մեկում ծնունդ էր: Հովհաննիսյանը, ”Ժառանգականներ” Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը ևս միացան արարողությանը` շնորհավորելով հոբելյարին: Այնուհետ նախագահի թեկնածուն այցելեց Ապարանի բժշկական կենտրոն: Այստեղ իջնելով մեքենայից` նա նկատեց, որ կենտրոնի ետնամուտքի և առաջնամուտքի դռների […]

Չգրված օրենք է …

Չգրված օրենք է, երբ պաշտոնավոր մարդիկ այցելում են Գյումրի սկսում են խոսել ավելի պարզ ու անկեղծ: Այս երևույթին ականատես են եղել հատկապես լրագրողները: Անկեղծության պոռթկման  նմանատիպ դեպքը գրացվեց նաև օրեր առաջ, երբ նախագահ Սարգսյանը  քարոզարշավի ժամանակ լրագրողի  այն հարցին թե քանի՞ տոկոս է գնահատում իր հնարավորությունները Գյումրիում, նախագահը պատասխանել էր` “Ինչքան ուզեք, էդքան խփենք”: Ծնունդով […]

Գալիս ա լույսերը անջատի՞. սիսիանցիները` Բագրատյանին/վիդեո/

“Հենա, Բագրատյանը քայլելով գալիս ա…”,-նկատեց սիսիանցի ընտրողներից մեկը, ով երեկ` փետրվարի 12-ին մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հանդիպմանը: “Գալիս ա , ի՞նչ անի, էլի լույսերը անջատի՞ “,-նկատեց մի այլ ընտրող: Իսկ նախկին վարչապետ Բագրատյանը իր ելույթում փորձեց արդարանալ, թե ինքը լույս չի անջատել, եւ միակ մարդն է` աշխատելով իշխանությունում անարատ […]

Սիրիական հակամարտության զոհերի թիվը հասել է 70 հազարի. ՄԱԿ

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Նավի Պիլայը Անվտանգության խորհրդի բաց քննարկումներին` զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելիս հայտարարել է, որ սիրիական հակամարտության զոհն է դարձել ավելի քան 70 հազար մարդ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Պիլայի խոսքով` միայն այս վերջին շաբաթների ընթացքում 10 հազար մարդ է զոհվել: Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով` հարեւան երկրներում […]

Րաֆֆին բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին /ֆոտո/

՛՛Րաֆֆի նախագահ, Րաֆֆի նախագահ՛՛,-ահա այս կոչերով Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում նախագահի թեկնածու, ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին դիմավորեցին վանաձորցիները: Նախագահի թեկնածուն ողջունելով Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում գտնվողներին՝ բեմ բարձրացավ և սկսեց իր ելույթը: Նա նախապես շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր ելույթներին ծանոթ լինելու համար: ՛՛Ես իրեն հրավիրում եմ հրապարակային երկուստեք բանավեճի, ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի